Ռոբերտ Քոչարյանի գլխավորած «Հայաստան» և ՀՀԿ-Վանեցյան «Պատիվ ունեմ» դաշինքների միջև մրցակցությունը գնալով աճում է.«Հրապարակ»
2021-05-11 22:14:00
«Հրապարակ» թերթը գրում է.
«Ռոբերտ Քոչարյանի գլխավորած «Հայաստան» և ՀՀԿ-Վանեցյան «Պատիվ ունեմ» դաշինքների միջև մրցակցությունը գնալով աճում է։ Թեև շաբաթներ առաջ գրվեց, որ արդարադատության նախկին նախարար Դավիթ Հարությունյանը ներգրավված է Քոչարյանի նախընտրական շտաբում՝ իրավական հարցերի պատասխանատուն կլինի, սակայն երեկ հայտնի դարձավ, որ նա է գլխավորելու «Պատիվ ունեմ»-ի նախընտրական շտաբը։
Սերժ Սարգսյանին հաջողվել է նրան հետ բերել, ի դեպ՝ շտաբի աշխատանքները վերահսկում է անձամբ երրորդ նախագահը։ «Հայրենիքի» կողմից շտաբում ներգրավված կլինի Վերահսկիչ պալատի նախկին նախագահ Իշխան Զաքարյանը, Վահրամ Բաղդասարյանը կհամակարգի մարզային պատասխանատուների աշխատանքը։
Տեղեկություններ ունենք, որ Վանեցյանի դաշինքը ընտրությունները կազմակերպում է նախկին սովետական շրջանների սկզբունքով՝ յուրաքանչյուրում շտաբ կբացվի եւ պատասխանատու կնշանակվի։ Այժմ 2 թիմում հաշվառում են ունեցած ռեսուրսները և աշխատանքային թիմերի ու վստահված անձերի ցուցակներն են կազմում։
Խնդիրն այն է, որ հանրապետականներից շատերը, կարծելով, թե ՀՀԿ-ն չի մասնակցելու ընտրություններին, շտապել են միանալ Ռ․ Քոչարյանի թիմին, որպեսզի Նիկոլի վերարտադրվելու դեմն առնեն, հիմա մի մասը հետ է վերադառնում մայր-կուսակցություն»:

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում:
Այս նյութը դիտել են - 2495 անգամ