«Վերածնվող Հայաստան»-ՀՅԴ դաշինքը կգլխավորի Ռոբերտ Քոչարյանը
2021-05-06 07:02:00

Մեդիամաքս: «Վերածնվող Հայաստան» կուսակցությունը որոշում է կայացրել հնարավոր արտահերթ խորհրդարանական ընտրություններին մասնակցել Հայ Յեղափոխական Դաշնակցության հետ նախընտրական դաշինքով, որը կգլխավորի Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը:

Կուսակցությունը հայտնել է, որ այս որոշումը կայացվել է՝ «հաշվի առնելով Հայաստանում և Արցախում ստեղծված օրհասական վիճակը, ելնելով գաղափարակից և համախոհ քաղաքական ուժերի հետ միասնաբար հանդես գալու անհրաժեշտությունից»:

Այս նյութը դիտել են - 3210 անգամ