Վերջին ամիսներին շատերից եմ լսել հետևյալը. «...Եթե Նիկոլը վերարտադրվեց, ստիպված արտագաղթելու ենք երկրից»
2021-05-02 22:06:00
Վերջին ամիսներին շատերից եմ լսել հետևյալը. 
«...Եթե Նիկոլը վերարտադրվեց, ստիպված արտագաղթելու ենք երկրից»։
Սա ասողներն առանց բացառության, կյանքում քիչ թե շատ հաջողության հասած, զբաղմունք և գաղափարներ ունեցող, հավելյալ արժեք ստեղծող, մասնագիտություն, աշխատանք, բիզնես ունեցող, պիտանի մարդիկ են։
Ինձ խիստ բարկացնում է այդ մարդկանց գաղթողական մտորումները. մտովի արտագաղթողը՝ ֆիզիկապես էլ կարտագաղթի։ Իսկ թուրքին հենց դա է պետք։ Թուրքը գիտի, որ Նիկոլով կարող է ոչ միայն սպանել, կողոպտել, գրավել և պարտության մատնել, այլ նաև դատարկել Հայաստանը։
Ստացվում է, որ թուրքը, ընդամենը մեկ Նիկոլով կարողանո՞ւմ է մի ողջ ժողովրդի ու պետության հախից գալ։ Իսկ բազմաթիվ նորմալ մարդիկ, մի կապիտուլյանտի հախից չե՞ն կարողանալու գալ։
Հունիսի 20-ին, Նիկոլին պարտվողը՝ դավաճան է։ Հայրենիքն այս վիճակում լքելու մասին մտածողները՝ նույնպես։ Իսկ Նիկոլի ազգակործան իշխանության դեմ պայքարողների նկատմամբ անվստահություն տարածողները՝ առավել ևս։
Արտակ Զաքարյան
Այս նյութը դիտել են - 1232 անգամ