Newsmedia. Ով է սպառնացել Վարդան Ղուկասյանին, եւ ո՞ւմ կարող էր խանգարել Ջալալ Հարությունյանը
2020-12-15 18:39:00
ՌՈ նախկին աշխատակից Վարդան Ղուկասյանը՝ նույն ինքը Դոգը, ժամեր առաջ ֆեյսբուքյան իր ուղիղ եթերի ժամանակ, հայտարարեց որ ՀՀ-ի երեք քաղաքացիներ տեւական ժամանակ գաղտնի հետեւել են իրեն, ովքեր տեղի իրավապահների իրականացրած օպերատիվ հետախուզական աշխատանքների, պրոֆեսիոնալիզմի եւ օպերատիվության արդյունքում ներկա պահին կալանավորված են:
Հարցին, թե ո՞ւմ է կասկածում Վարդան Ղուկասյանը այս ամենի ետեւում, արդյ՞ոք այս ամենի մեջ նա տեսնում է ուղիղ կապ իր հրապարակային ելույթների եւ հրապարակումների միջեւ, եւ թե արդյ՞ոք նմանատիպ սցենարները կարող են լռեցնել նրան, թե ոչ, NewsMedia.am-ը փորձեց այս եւ այլ հարցերի պատասխանները ստանալ հենց Վարդան Ղուկասյանից, ով էլ մեզ հետ զրույցում նկատեց, որ այդ ամենի մեջ տեսնում է նախկինների հետքը:
Ուշագրավ մանրամասները՝ առաջարկվող Տեսանյութում:
Հ. Գ
Կոչ ենք անում միջազգային կառույցներին, եւ պատկան մարմիններին ականջալուր լինելու խնդրին, եւ ձենարկելու հնարավոր ու անհնարին միջոցները՝ ապահովելու ՀՀ քաղաքացի, ՌՈ նախկին աշխատակից Վարդան Ղուկասյանի անվտանգությունն ու ապահովությունը:
NewsMedia.am-ը խնդրին հետեւողական է լինելու, եւ փորձելու է վեր հանել ճշմարտությունը՝ իր ողջ նրբերանգներով...
 

Այս նյութը դիտել են - 2239 անգամ