Նիկոլի ստորագրած պայմանագիրը համառոտ
2020-11-09 22:22:00
Նիկոլի ստորագրած պայմանագիրը համառոտ՝
1) Ադրբեջանն ու Հայաստանը մնում են իրենց գրաված տարածքների վրա: Նշանակում է Շուշին մնում է Ադրբեջանին, քանի որ նրանք այս պահին կանգնած են այնտեղ: Բարեհոգաբար առայժմ մեզ են թողնում Ստեփանակերտը:
2) Մինչև դեկտեմբերի 1-ը հանձնում ենք բոլոր շրջակա տարածքները: Ստանում ենք 5կմ լայնքով միջանցք, որը ՉԻ ԱՆՑՆԵԼՈՒ Շուշիից և ուղղակի Երևանը կապելու է Ստեփանակերտին:
Հետագային կառուցվելու է նոր ճանապարհը, որը Երևանն ուղղակի կկապի Ստեփանակերտին՝ շրջանցելով Շուշին:
3) Մեր տարածքով թույլ ենք տալիս Նախիջևանի ու Ադրբեջանի միջև կապը, իրականացնելով պանթուրքիստների դարավոր երազանքը:
4) Վերադառնում են տեղահանվածները:
5) ԵՎ ԱՄԵՆԱԳԼԽԱՎՈՐԸ ԱՆՈՐՈՇ Է ՄՆՈՒՄ ԱՐՑԱԽԻ ԻՐԱՎԱԿԱՆ ԿԱՐԳԱՎԻՃԱԿԸ:
Ռոբերտ Մարգարյան
Այս նյութը դիտել են - 2600 անգամ