Որտեղի՞ց են սկսվում և որտեղ վերջանում պողոսիզմի սահմանները...
2019-10-31 20:51:00
Հայ եկեղեցու պատմություն և Ռազմագիտություն առարկաները՝ դպրոցից, Հայոց լեզու-գրականություն և Հայ ժողովրդի պատմություն առարկաները՝ բուհական ծրագրերից հանելու հակազգային որոշման քննարկումներին զուգահեռ ու նույն ժամանակ հնչեցնելով մանկավարժների դրույքավճարները բարձրացնելու բաղձալի «ավետիսը», ՀՀ կառավարությունն իր որդեգրած մանիպուլյատիվ մեթոդներին և առուծախի շուկայական կանոններին հավատարիմ՝ գնեց հայ ուսուցչական դասի հանցավոր լռությունը։
Հերթական անգամ սերունդների կրթա-դաստիարակչական գործը՝ որպես գերագույն Արժեք, լուռ համաձայնությամբ զոհաբերվեց կույր որկրապաշտությանը, ապագայի հրամայականը՝ Նյութի անբավ պահանջին։
Հ.Գ. Որտեղի՞ց են սկսվում և որտեղ վերջանում պողոսիզմի սահմանները...
Անահիտ Խաչատրյան
Այս նյութը դիտել են - 16620 անգամ