Լուրերի համաձայն կեղծ անձնագրի տերը եղել է ազգությամբ թուրք...
2016-02-08 09:19:00

Այսօր կեսգիշերին Գյումրիի «Շիրակ»  օդանավակայանից դեպի Մոսկվա չվերթը, դեռ չճշտված տվյալներով, հետաձգվել է մի քանի ժամով:

Henaran.am-ի խմբագրություն ահազանգած ուղեւորը տեղեկացրեց, որ անհայտ անձը, կեղծ անձնագրով ուղեբեռ է հանձնել, սակայն անձամբ չի ներկայացել հաշվառման՝ Մոսկվա թռչելու համար: Սահմանապահները հայտնաբերել են, որ անձնագիրը կեղծ է եւ չվացուցակից հանել են վերոնշյալ չվերթը:

Փորձեցինք տեղեկատվության իսկությունը ճշտել Գյումրիի օդանավակայանից, արդյոք նման դեպք արձանագրվել է թե ոչ: Օդանավակայանի աշխատակազմի ղեկավարը  հայտնեց, որ տեղեկատվություն չի կարող տրամադրել, քանի որ նման իրավասություն ունի միայն «Զվարթնոց» օդանավակայանը: Առայժմ մեզ չի հաջողվում կապ հաստատել  Զվարթնոցի լրատվության բաժնի հետ:

Ի դեպ, լուրերի համաձայնէ կեղծ անձնագրի տերը եղել է ազգությամբ թուրք:

Ժամեր անց մեզ հաջողվեց պարզել, որ «Զվարթնոց»-ի մամուլի քարտուղարը քաղաքում չէ, իսկ նրա փոխարեն որեւէ մեկը իրավասու չէ պատասխանել մեր հարցերին:


henaran.am

Այս նյութը դիտել են - 1329 անգամ