Վովայի եղբայր՝ Կարենը, կինն և աղջիկը, Էլեկտրաշոկով վախեցրել են դստերս .Ցողիկ Փիլոյան
2018-07-08 20:07:00
Շատ շտապ Ձեզ է դիմում Կոտայքի մարզի Կոտայք գյուղի բնակիչ Ցողիկ Փիլոյանը: Այսօր առավոտյան երեխաներս բակում Վարդավառ խաղալիս, պատահաբար ճանապարհի մեքենաների վրա ջուր են լցրել (տունը գտնվում է փողոցի վրա): 
X6 մեքենան կանգնել ու վախեցրել է դստերս: Մեքենան պատկանում է Վովա Գասպարյանի եղբորը՝ Կարենին:
Ընտանյոք հանդեձ՝ Վովայի եղբայրը՝ Կարենը, նրա կինն և աղջիկը, Էլեկտրաշոկով վախեցրել են դստերս, որին միջամտել է ամուսինս՝ Ավետիք Սարգսյանը: Ամուսնուս սպառնացել են, եթե չգա ու ներողություն չխնդրի, ավտոմատներով մարդիկ կբերի տան վրա: Ամուսինս ուզում պարզել, որ պատահաբար է ստացվել (սակայն երեխաս պնդում է, որ իրենց մեքենայի վրա ջուր չեն լցրել), ամուսնուս ծեծել, խոշտանգել են, ստիպել ծնկաչոք ներողություն խնդրել:
Խնդրում եմ Ձեզ այս հարցին լուծում տալ, երեխաս շատ վախեցած է, այս ամենին ականատես են եղել հարևանները:
Այս մասին գրում է Ցողիկ Փիլոյանը ՖԲ իր էջում:
Այս նյութը դիտել են - 42508 անգամ