Դատախազության շենքի վրա ձվեր նետելու համար երկու հոգու բերման են ենթարկել
2016-02-02 10:00:00

Երեկ՝ փետրվարի 1-ին, ժամը 19:20-ի սահմաններում քաղաքացիական հագուստով ոստիկանները անձնական օգտագործման ավտոմեքենայով բերման են ենթարկել դատախազության մոտ տեղի ունեցած «Ազատություն Գևորգ Սաֆարյանին» ակցիայի մասնակիցներից Վարազդատ Բարսեղյանին և Փայլակ Թևանյանին՝ դատախազության շենքի վրա ձվեր նետելու համար: Վարազդատ Բարսեղյանը և Փայլակ Թևանյանն այս պահին ոստիկանության կենտրոնական բաժնում են:

«Նոր Հայաստան»

Այս նյութը դիտել են - 1250 անգամ