ՎՏԲ Հայաստան բանկը ընդունեց, Ադրբեջանը սեփականատեր է իրենց բանկում
2016-02-01 17:01:00

26.01.2016 թ-ին <> Բանկըտեղեկատվություն է տարածել,որում մասնավորապես նշել է`

< քաղաքում ՎՏԲ Հայաստան Բանկիմասնաճյուղի վերաբերյալ տեղեկացնում ենք, որ 

տվյալմասնաճյուղի գործունեությունը կասեցվել է դեռևս 2008 թ.-ին:Ադրբեջանի նաֆթային ֆոնդը ՎՏԲ Բանկ ՀԲԸ—ի բաժնետեր էդարձել 2013 թ.-ին: Հետևաբար, այդ երկուիրադարձությունները միմյանց միջև չեն կարող ունենալ

 ոչ մի կապ: Մասնաճյուղի փակման մասին որոշումը ընդունվել է  “Արցախ” մասնաճյուղի ոչ շահութաբեր լինելու պատճառով:ՎՏԲ—Հայաստան Բանկի մասնաճյուղերի բացման կամփակման մասին որոշումները կայացվում են,  

ելնելով բացառապես տնտեսական նպատակահարմարությունից, այլ ոչ թե 

 քաղաքական դրդապատճառներից:>>

Տեղեկատվության մեջ, << ՎՏԲ Հայաստան>> Բանկը ընդունել է,որ  Ադրբեջանի Պետական Նավթային Ֆոնդը հանդիսանում է բանկի սեփականատեր,սակայն անրադառնալով Ստեփանակերտում բանկի  մասնաճյուղի  փակման դրդապատճառներին,խեղաթյուրել է ակնհայտ փաստերը:

Իրականում 2008 թ-ի հունիս ամսին <> բանկի Ստեփանակերտի մասնաճյուղը փակվել է Ադրբեջանի Հանրապետության պարտադրանքով:

Այդ մասին դեռևս 25.06.2008 թ-ին հաղորդագրություն է տարածել Ադրբեջանի Ազգային Բանկը,որը հրապարակվել regnum.ru կայքում,որտեղ մասնավորապես նշված է`

<<ՎՏԲ>> բանկը Ադրբեջանական <<ԱՖ>> բանկի 51 % բաժնեմասը գնելու նպատակով վերացրելէ գործարքի կայացման վերջին խոչնդոտը:

Ինչպես հայտնել են Ադրբեջանի  Ազգային  Բանկից, նախկինում գործարքի միակ խոչնդոտը եղել

 է այն հանգամանքը, որ «ՎՏԲ»  բանկը Ադրբեջանական օրնսդրության առումով  անօրինական

մասնաճյուղ է բացել ԼՂՀ—ում:

«ՎՏԲ»  բանկը փակել է իր մասնաճյուղը Ստեփանակերտում և Ադրբեջանը միջադեպը համարում է 

սպառված և «ԱՖ»  բանկի 51 % բաժնեմասը գնելու  թույլտվություն «ՎՏԲ» բանկինկտրամադրվի:

Հետևությունները թողնում ենք ընթերցողներին:

Կից փաստաթղթերը տեղադրված են ակտիվ հղումներում

Այս նյութը դիտել են - 1953 անգամ