Սերժ Սարգսյանի նախագահության 8 տարիներին Հայաստանից հեռացել և չի վերադարձել 298 հազար մարդ
2016-01-30 12:24:00

1991-ի անկախությունից ի վեր Հայաստանի բնակչությունը պակասում է արտագաղթի պատճառով: Բացառությամբ 2004-2006 թվականների, մյուս բոլոր տարիներին Հայաստանից հեռացածների և Հայաստան ժամանողների միջև տարբերությունը եղել է բացասական:

2008-2015 թթ. ժամանակահատվածում, այսինքն՝ Սերժ Սարգսյանի նախագահության 8 տարիներին, սահմանահատումների բացասական սալդոն կազմել է 297.700, այսպիսով՝ այդքան մարդ հեռացել և չի վերադարձել Հայաստան:

Հաշվի առնելով բնական հավելաճը, որ 2008-2015 թթ. կազմել է 122.400, ստացվում է, որ Սարգսյանի նախագահության տարիներին Հայաստանի բնակչությունը պակասել է 175.300 մարդով:

2016թ. հունվարի 1-ի դրությամբ Հայաստանի մշտական բնակչության թվաքանակի ցուցանիշը, ընթացիկ հաշվառմամբ (2011թ. մարդահամարի հիմքով վարվող) կազմել է 2 միլիոն 998 հազար 600 մարդ` ըստ Ազգային վիճակագրական ծառայության տվյալների:

Ըստ «Անի» Հայկական ուսումնասիրությունների կենտրոնի, իրականում, Հայաստանի առկա բնակչությունը 2.8 միլիոն է՝ ըստ պաշտոնական տվյալների:

Խորհրդային Միության տարիներին անցկացված մարդահամարի տվյալներով՝ Հայաստանում  բնակչության թիվը կազմել է՝

1926                                                        881.300

1939                                                       1.282.300

1959                                                       1.763.000

1970                                                       2.491.900

1979                                                       3.037,300

1989                                                       3.304,800

 

 

Այս նյութը դիտել են - 1461 անգամ