Facebook-ը հնարավորություն կտա «live» ռեժիմով տեսանյութեր հեռարձակել
2016-01-30 09:26:00

Աշխարհի խոշորագույն Facebook սոցկայքը շուտով կհամալրվի նոր գործառույթով, որը հնարավորություն կտա օգտատերերին իրենց էջում տեղադրել ուղիղ հեռարձակմամբ տեսանյութեր:


Ինչպես նշում է The Business Insider-ը, համապատասխան բջջային հավելվածը հասանելի կլինի բացառապես ԱՄՆ-ի տարածքում բնակվող օգտատերերի համար: Հեռարձակման ավարտից հետո տեսանյութը կպահպանվի օգտատիրոջ ֆեյսբուքյան էջում:


Ցանկության դեպքում օգտատերը կարող է այնպես անել, որպեսզի «live» ռեժիմով հեռարձակվող տեսանյութերը կարողանան տեսնել ու դրանց տակ մեկնաբանություններ թողնել միայն ընտրված ֆեյսբուքյան ընկերները:

Այս նյութը դիտել են - 1645 անգամ