Ահազանգում է «Սասնա ծռեր»-ից Հովհաննես Հարությունյանի փաստաբանը
2018-01-14 16:50:00

Սա Հովհաննես Հարությունյանի ռենտգեն-նկարներն են: Ինչպես տեսնում եք, ծնկի ոսկորի մի մասը պոկված է, իսկ մյուս ոսկորներն անկանոն, ոչ ճիշտ սերտաճած, փշրված, երևում են նաև մետաղական բեկորները:

Հիշեցնում եմ՝ Հովհաննես Հարությունյանը հրազենային վնասվածքը ստացել է 26.07.2016թ., նույն օրվա ռենտգեն-նկար գոյություն չունի, այս լուսանկարի առաջին կեսում պատկերված է 21.03.2017թ. ռենտգեն-նկար, որն արվել է «Աստղիկ» ԲԿ-ում, իսկ երկրորդ կեսում՝ 09.08.2017թ. անորակ ռենտգեն-նկարը, որն արվել է «Դատապարտյալների հիվանդանոց» ՔԿՀ-ում, այնուամենայնիվ, ակնհայտ տեսանելի է, որ ոչինչ չի փոխվել, ինչը բուժում չիրականացնելու արդյունք է:

Հովհաննես Հարությունյանի փաստաբան Հայարփի Սարգսյանի ֆեյսբուքյան էջից

Այս նյութը դիտել են - 39071 անգամ