նախատոնական օրերին աջուձախ միայն սոցքարտով ու անձնագրով վարկերի գովազդներ էին հեռարձակվում հեռուստատեսությամբ, ռադիոյով, սոցցանցերով
2018-01-02 21:31:00

Կարինե Ավագյանը ՖԲ իր էջում գրում է.

Թեև Նոր տարին դեռ մանկուց իմ սիրած տոնն է եղել, սակայն վերջին տարիներին մի տեսակ շատ սովորական, շատ անգույն է դարձել ինձ համար...ես չեմ կարողանում ուրախանալ, որովհետև իմ շուրջն այնքան թշվառություն կա, ես չեմ կարողանում հասկանալ, թե ինչպես կարող ենք հրճվել Ամանորի տոնին, երբ շատերն անգամ հացի ու մի կտոր պանիրի, կարագի խնդիր ունեն, երբ նախատոնական օրերին աջուձախ միայն սոցքարտով ու անձնագրով վարկերի գովազդներ էին հեռարձակվում հեռուստատեսությամբ, ռադիոյով, սոցցանցերով, իսկ մարդիկ ժամերով հերթ էին կանգնում՝ Նոր տարվա համար մի երկու գրոշ վերցնելու...իսկ հետո՞...կգա հետոն....և, ԱՅՆՈՒԱՄԵՆԱՅՆԻՎ, ՍՐՏԱԼԻՑ ՄԱՂԹԱՆՔ ՈՒՆԵՄ՝ ՈՐ 2018-ԻՆ ՀԱՅ ԺՈՂՈՎՈՒՐԴՆ ԱՊՐԻ, ՈՉ ԹԵ՝ ԳՈՅԱՏևԻ...ԿՅԱ՛ՆՔ ԵՄ ՄԱՂԹՈՒՄ ԲՈԼՈՐԻՆ:

Այս նյութը դիտել են - 42031 անգամ