ՎԻԳԵՆ ՆԱԶԱՐՅԱՆԸ ՀԱՐՑԱՔՆՆՎԵԼ Է ԼՈՒՐՋ ՀԱՆՑԱԳՈԾՈՒԹՅԱՆ ԳՈՐԾԻ ՇՐՋԱՆԱԿՆԵՐՈՒՄ․ ՆԱ ԱԶԱՏՈՒԹԱՆ ՄԵՋ Է «Հրապարակ»
2017-12-27 11:25:00

«Հրապարակ»-ը գրում է.

«Հիմնադիր խորհրդարանը» այսօր հայտարարություն  էր տարածել, որ ձերբակալվել է իր անդամ Վիգեն Նազարյանը։ «Հիմնադիր խորհրդարանի» մամուլի քարտուղար Սյուզան Սիմոնյանը մեզ հետ զրույցում ասել է, որ նրան ձերբակալել են պետական ահաբեկչության գործի շրջանակներում։ Քիչ առաջ Նազարյանի փաստաբան Արայիկ Պապիկյանը Hraparak.am -ին հայտնեց, որ իր պաշտպանյալը ինչ-որ գործի շրջանակում ներգրավված է եղել որպես վկա, որը քննում է ԱԱԾ-ն, և նրան հարցաքննել են․

«Ներգրավված է որպես վկա, մի շարք հանգամանքներ կան, որ վկային հայտնի չեն։ Գործ կա, որի շրջանակներում հարցաքննվեց, ասեմ, որ շատ նորմալ պարկեշտ ձևերով ամեն ինչ կազմակերպվեց։ Հարցաքննությունը ավարտելուց հետո մենք միասին դուրս ենք եկել ու ինքը տուն է գնացել։ Նա չի ձերբակալվել, այդ տեղեկությունը ստույգ չի եղել։ Նախաքննական գաղտնիքց ելելով՝ ոչինչ չեմ կարող այս պահին ասել, բայց կարող եմ ասել, որ օրենքից դուրս իր նկատմամբ որևէ գործողութուն չ կատարվել։ ԱԱԾ-ում իմ ներկայությամբ նա հարցաքննվել է, և դուրս ենք եկել միասին»։

- Իրեն բերմա՞ն են ենթարկել։

Այդ գործի շրջանակում դատարանը խոզարկության թոյլտվություն է տվել, և խուզարկություն է իրականացվել։ Ինքն ինձ հետ առանձնազրույցում ասաց, որ խուզարկությունը կատարվել է օրենքով սահմանված կագով։ Խուզարկոթյունը ավարտելուց հետո իրեն խնդրել են քննիչի հետ ներկայանալ ԱԱԾ, և ինքը ներկայացել է։ Չեմ կարող ասել, որ բերման է ենթարկվել, որովհետև իրեն առաջարկել են ներկայանալ, և ինքը ներկաացել է։

- Խուզարկության հետևանքով ի՞նչ է հայտնաբերվել։

Որևէ իր կամ առարկա, որը կարող էր ենթադրյալ հանցագործութանը վերաբերվել, չի հատնաբերվել։

- Պարոն Պապիկյան, պետական ահաբեկչության գործի շրջանակո՞ւմ է հարցաքննվել։

Ես որքան հասկացա՝ ոչ թե պետական ահաբեկչության, այլ ինչ-որ լուրջ հանցագործության, բայց ասեմ, որ նախաքննությունը վկային որոշ սահմանափակումներ է տալիս՝ տեղեկացաված լնելու առումով։

- Ռոբերտ Քուրքյանի ործի շրջանակներո՞ւմ է հարցաքննվել, ինչ-որ կապ կա՞։

Իմ կարծիքով՝ որևէ կապ, առնչություն չկա. այդպես հասկացա հարցաքննությունից։

Այս նյութը դիտել են - 81752 անգամ