USArmenianews.com
Լրատվական կայք՝ Լոս Անջելեսից
Ուրբաթ, 29 2024թ.
Լոս Անջելես
: :
Երևան
: :
Գլխավոր|Քաղաքականություն|Պաշտոնական լրահոս|Հասարակություն|Սփյուռք|Մամուլի տեսություն|Մանկավարժի անկյուն|ՀՀ Ոստիկանական Համակարգի Իրական Դեմքը |Սոցցանց|Հարցազրույց|Տեսանյութ|Շոուբիզնես|Մշակույթ|Ուտելիք-Մուտելիք|Սպորտ|Առողջապահություն|Ժամանց|Հաճելի Երաժշտություն|am|am|am
Facebook twitter Youtube
Search
am en
Արխիվ
Օրվա Լուսանկար
Ավելի լավ է արկերի տակ մնալ, քան՝ Հայաստանում. հալեպահայ գրող
2016-10-07 14:38:00
Տպել Տպել


Այս օրերին Հալեպի հայությունը, ինչպես քաղաքի ամբողջ բնակչությունը, պատերազմական գործողությունների ուժգնացման հետևանքով գտնվում է օրհասական վիճակում: Politinfo.org կայքը հայկական գաղութում տիրող իրավիճակիմասին զրուցել է հալեպահայ գրող, հրապարակախոս Հակոբ Միքայելյանի հետՄասնավորապեսփորձել ենք պարզելթեինչու են հայերը գերադասում մնալ գաղութում ու զոհվելորպես հերոսներ,  այլ ոչ թե դուրս գալ ու  ապրելՀայաստանում:

-Որքան հայ է այսօր մնացել Հալեպում:

-Այսօր Հալեպում մնացած հայերի թվաքանակի հետ կապված հստակ թիվ չկա: Շոշափվում է 8-10-ը հազար, որովհետև տեղաշարժն այնքան շատ եղավ, որ հստակ որևէ բան ասելը դժվար է: Նրանք, ովքեր դիմում են բարեսիրական կենտրոններ, որպեսզի ինչ-որ ամսական պաշարներ գնեն, այդ թվերի հաշվարկով, 8-10-ը  հազարի հայություն կա տակավին:

-Այդ հայերի ո՞ր մասն է որ գտնվում է կառավարական ուժերի հսկողության տակ գտնվող թաղամասերում և ո՞ր մասն էապստամբների ենթակայության տակ:

-Հիմա ասում են, որ Արևմտյան թաղամաս ասվածը պետության հսկողության տակ է, Արևելյան մասը` ծայրահեղականների: Բայց հիմա արդեն բանակը սկսեց այդ շրջան մտնել և ազատագրել: Հուսանք, որ կազատագրվին տարածքները: Բայց այդ ազատագրված տարածքներում արդեն բնակվելն է անհնար, որովհետև ամեն ինչ քարուքանդ է:  Հալեպի 50-60 տոկոսը քարուքանդ է ու անբնակելի: Ամեն ինչ գետնին է հավասարվել: Կենտրոնական  շրջանում, որտեղ  2,5 միլիոն ժողովուրդ կար, հիմա արդեն մնացել է մի քանի հարյուր հազար: Երկու միլիոնը գնացել են:

-2011թ.-ից Սիրիան արկերի տակ է: Բայց այնտեղ դեռ շարունակում են մարդիկ ապրել՝ մասնավորապես հայեր: Ի՞նչն է պատճառը, որ նրանք դուրս չեն գալիս Հալեպից: Կարող ենք ասել, որ նրանք գերադասում են մնալ արկերի տակ ու պահպանեն իրենց ստեղծածը և այս կերպ կյանքի գնով  հերոսանալ, քան դիմել փախուստի ու փրկվել:

-Պատերազմը երբ որ սկսվեց, մարդիկ անընդհատ կհուսային, որ այդ ամենը շուտ կվերջանա: Ես գոնե քանի՜-քանի՜ անգամներ մտածել եմ, որ մի քանի ամիս հետո ամեն ինչ կվերջանա: Մարդիկ անդադար հույսեր կներշնչեն, դրա համար էլ էսպես ստացվեց՝ մի մասը դուրս եկավ ու էլ ետ չվերադարձավ, մնացածն էլ մնացել է ու չի կարողանում դուրս գալ:

Հալեպահայերի մասով կարող ենք ասել, որ մնալ զոհվելը հերոսություն է, դուրս գալը՝ դավաճանություն:

Դուրս գալը դավաճանություն չէ, մարդկային կյանքը շատ կարևոր է: Բայց և այնպես, եթե նույնիսկ դուրս գան, ամեն մարդ կհուսա, որ դուրս գալը ժամանակավոր կլինի և ետ գալով կպահպանեն իրենց անձնական ունեցվածքը, Հալեպ գաղութի մշակութային կյանքը և այլն: Մենք 10-ը հայկական կազմակերպություններ ունեինք, այնքան մշակութային գործնեություն ունեինք, որ 35 հազար հայությունը պահպանում ու զարգացնում էր հայկական մշակույթը: Մշակույթը մեր գոյության թթվածինն էր: Եվ երիտասարդությունը իրեն հայ կպահեր: Հայախոս գաղութ՝ Հալեպն ու Բեյրութն են մնացել ամբողջ աշխարհում և ոչնչացնել այն, դա ևս ճիշտ չէ:

-Այս մարդիկ հիմա շրջափակման մեջ են, որովհետև չեն ուզում կորցնել ունեցածն ու ստեղծածը, իսկ եթե ուզենան դուրս գալ, կարո՞ղ են և կա՞ մեկը, ով պատասխանատու է ամեն ժամ ընդհատվող կյանքերի համար:

-Գաղութը կրոնական ղեկավարներ և կուսակցություններ ունի, որոնք ղեկավարում են այն: Նրանք իրենց իրավունք չեն վերապահում գաղութի ճակատագրի հետ խաղալու և ասելու, որ եղածի վրա խաչ քաշեցինք, դուրս եկեք: Բայց նաև իրենք էլ պատճառ չեն ուզում դառնալ որևէ մեկի մնալուն, որով կվնասեն այդ անձին: Նրանք ասում են, որ դուք ազատ եք, և մենք՝ որպես ղեկավարություն, չենք կարող մեզ իրավունք վերապահել ու ասել, որ Հալեպ քաղաքը և եղած 100 տարվա մշակութը պետք է ոչնչացնել ու ժողովրդին դուրս հանել:

 - Ինչպիսին են տպավորությունները Հայաստանից, արդյո՞ք հայրենիքում արդարացվեցին ակնկալիքները:

-Երևի թե մեր ակնկալիքները շատ էին, պետության կարողությունը՝ այսքանը: Մեր դժգոհությունը ոչինչ է այստեղ բնակվող ժողովրդի դժգոհության հետ համեմատած: Տաքսի ես նստում, սկսում են բողոքել ու ասել, որ սա գող-ավազակների երկիր է: Այստեղ չարաշահություն կա: Որոշ մեծահարուստ կազմակերպություններ կամ անհատներ երկրի տնտեսությունն իրենց ձեռքն են վերցրել ու խանգարում են: Դրա համար էլ մի ճանապարհի վրա կտեսնես շքեղագույն մեքենա, մյուս մայթին՝ աղբանոցը քրքրող մարդ: Սա է Հայաստանի պատկերը:

POLITINFO.ORG

Այս նյութը դիտել են - 6942 անգամ
Թողնել մեկնաբանություն
Բոլորը ›››
Facebook