USArmenianews.com
Լրատվական կայք՝ Լոս Անջելեսից
Հինգշաբթի, 28 2024թ.
Լոս Անջելես
: :
Երևան
: :
Գլխավոր|Քաղաքականություն|Պաշտոնական լրահոս|Հասարակություն|Սփյուռք|Մամուլի տեսություն|Մանկավարժի անկյուն|ՀՀ Ոստիկանական Համակարգի Իրական Դեմքը |Սոցցանց|Հարցազրույց|Տեսանյութ|Շոուբիզնես|Մշակույթ|Ուտելիք-Մուտելիք|Սպորտ|Առողջապահություն|Ժամանց|Հաճելի Երաժշտություն|am|am|am
Facebook twitter Youtube
Search
am en
Արխիվ
Օրվա Լուսանկար
Թևան Պողոսյանն իրեն այլևս չի տեսնում Ազգային Ժողովում
2016-09-27 11:48:00
Տպել Տպել

Օրերս բուռն քննարկումների առարկա էր դարձել ԱԺ պատգամավոր Թևան Պողոսյանի տանը Նիկոլ Փաշինյանի և Էդմոն Մարուքյանի ընտանիքների հետ ընթրիքը: Ընթրիքից հետո Թ.Պողոսյանն իր Facebook-յան էջում գրառում էր կատարել այն մասին, որ Ն.Փաշինյանն ու Է.Մարուքյանն այն մարդիկ են, ովքեր քաղաքական նոր մշակույթ պիտի ձևավորեն, և որ ինքը սիրով նրանց համար ծրագրեր կմշակի:
Հասկանալու համար, թե արդյոք այդ հայտարարությունը քաղաքական համագործակցության մասին ակնարկ էր, թե ոչ, ՀայՄեդիա.AM-ը զրուցեց Թևան Պողոսյանի հետ:
-Բոլորին հայտնի էր, որ մինչ վերջերս Նիկոլ Փաշինյանն ու Էդմոն Մարուքյանը քաղաքական օպոնենտներ էին, և, բնականաբար, Ձեր տանը կայացած ընթրիքից հետո շատերի մոտ կասկած առաջացավ, որ սա նոր քաղաքական համագործակցության սկիզբ է:

-Ըստ իս՝ մենք պետք է մի մտածելակերպ ձևավորենք, որտեղ բոլոր կուսակցությունները, բոլոր կուսակցական ուժերը, կարող են ունենալ ընդհանուր տեսակետներ, ընդհանուր մոտեցումներ տարբեր խնդիրների շուրջ: Ցավոք սրտի, մենք ձևավորել ենք մի արատավոր մշակույթ, որը բերել է նրան, որ մեկը կհամարվի ընդդիմադիր, եթե ցանկացած մյուսի ասածին ասի ոչ: Ըստ իս՝ դա սխալ է: Մենք բոլորս միասնական մոտեցում ենք ցուցաբերում, երբ խնդիրը վերաբերվում է Հայոց Ցեղասպանության ճանաչման գործընթացին, Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրին: Բայց հենց որ մնացած հարցերն են առաջ գալիս՝ մտածում ենք, որ եթե մեկը ասեց այսպես, ուրեմն ընդդիմադիր երևալու համար 180 աստիճան հակառակ տեսակետ ենք առաջ քաշում:
Ես չեմ իմանում,թե ինչ կլինի ապագայում Նիկոլ Փաշինյանի և Էդմոն Մարուքյանի ղեկավարած կուսակցությունների միջև հարաբերությունները, և ինչ ծրագրեր կունենան, բայց իրենք ունեն իրենց տեսլականը, որով շարժվում են:
Վստահ եմ, որ այդ տեսլականում կլինեն խնդիրներ, որոնց շուրջ կարող են ունենալ նմանատիպ մոտեցումներ, կամ տարբեր մոտեցումներ:
Իմ անձնական էջում արված գրառման մեջ ես ասել եմ, որ ունեցեք ձեր տեսլականները, քննարկեք դրանք, ծրագրերը քննադատեք, բանավիճեք, նույնիսկ քլնգեք ծրագրերը:
Հետագայում Է.Մարուքյանի և Ն.Փաշինյանի կուսակցությունների միջև կարող է նմանատիպ բան լինել, կամ չլինել, չեմ կարող իմանալ,թե ապագայում ինչ կլինի:
-Ձեր գրառման մեջ նշել էիք նաև, որ չեք անդամագրվելու ոչ «Քաղաքացիական պայմանագիր», և ոչ էլ «Լուսավոր Հայաստան» կուսակցություններին, և չեք ձգտում Ազգային Ժողով: Արդյո՞ք սա նշանակում է, որ մտադիր եք հեռանալ քաղաքական դաշտից:
-Ժամանակին ղեկավարել եմ վերլուծական կենտրոն, և ուրախ կլինեմ վերադառնալ այնտեղ: Ցանկացած վերլուծական կենտրոնի աշխատանքն է այլընտրանքային մոտեցումներ ներկայացնելն ու մշակելը:
Եթե մեր այլընտրանքային մոտեցումները որևէ կուսակցությանը հարիր կլինի, ընդունելի լինի, մեծ ուրախությամբ պատրաստ կլինենք աշխատել, ներկայացնել, քննարկել ու քննադատել:
Քանի որ նշեցի, որ ապագայում ես ինձ ավելի շատ պատկերացնում եմ վերլուծական աշխատանքում, ուրախ կլինեմ, եթե համագործակցությունը շարունակվի տարբեր հարցերի շուրջ: Թե այդ համագործակցությունը ինչ-որ հարցերում կբերեն նմանատիպության, կամ չեն բերի, դա ապագայի խնդիր է:
Ես այսպես թե այնպես, երբևէ չեմ դադարեցրել իմ վերլուծական աշխատանքը, բայց առայժմ չունեմ ձգտում Ազգային Ժողով գալու:
Հայկանուշ Ալոյան

haymedia.am

Այս նյութը դիտել են - 3292 անգամ
Թողնել մեկնաբանություն
Բոլորը ›››
Facebook