- 2025-05-02 10:29:00Գրչի ուժի տեսանելիությամբ նախագծային աշխատանքը նպատակին էր հասել` գեղեցիկ միջոցառման կազմակերպմամբ, շնորհակալական խոսքերով...
- 2025-05-02 10:16:00Դեսպան Քվինն ԱՄՆ քաղաքացիներին հորդորել է ՀՀ-ում ուղևորությունների ընթացքում մշտապես հետևել լրահոսին
- 2025-05-01 04:15:00Հասունանում է պատվերով հաչան շան բերանը օրենքով փակելու ու շանն իր տեղը ցույց տալու ժամանակը
- 2022-01-23 00:07:00Նարեկ Մալյանի կինն՝ ընդդեմ ամուսնու. սկանդալային ցուցմունք՝ Քննչական կոմիտեում































Արա Աբրահամյանի սխրանքը
Արա Աբրահամյան... Այս բարձր ու վեհ, բարձրինտելեկտուալ անձնավորությունը հայ ժողովրդի հպարտությունն է։ Նրա լայն գիտելիքներն ապշեցնում են մեզ օրեցօր, մանավանդ ռուսերենի և հայերենի, քաղաքականության և աշխարհաքաղաքականության, տնտեսության և աշխարհատնտեսության, էթիկայի և էսթետիկայի, պատմության և փիլիսոփայության ոլորտներում։ Պրն Աբրահամյանն առիթը բաց չի թողնում հիշեցնելու մեզ ու աշխարհին իր մասին։ Ահա, երեկ էլ նա հարկ համարեց երախտագիտական ուղերձ հղել Բունդեսթագի խոսնակին Հայոց ցեղասպանության ճանաչման բանաձևի առիթով։
Պրն Աբրահամյանի անունից գերմանական խորհրդարանին ուղարկվեց նամակ՝ հետևյալ բովանդակությամբ. «Մեծարգո պարոն Լամերթ։ Համաշխարհային հայկական կոնգրեսի և Ռուսաստանի հայերի միության անունից թույլ տվեք հայտնել Ձեզ խորին հարգանք և տեղեկացնել, որ աշխարհի տարբեր երկրների հայկական համայնքները մեծ գոհունակությամբ ընդունեցին Բունդեսթագի բանաձևի ընդունումը, որով ճանաչվում է «Օսմանյան կայսրությունում հայերի գրեթե լիովին բնաջնջումը ցեղասպանությամբ»։
Հայոց ցեղասպանությունն Օսմանյան կայսրությունում 20-րդ դարի հրեշավոր հանցագործություն է, որի արդյունքում սպանվեցին մեր 1,5 միլիոն հայրենակիցներ, հարյուր հազարավորներ, զրկվելով տնից ու ունեցվածքից, դարձան հարկադրյալ տարագիրներ՝ ապաստան գտնելով աշխարհի տարբեր երկրներում։ Չնայած համաշխարհային հանրությունը, շատ երկրներ, միջազգային հասարակական կազմակերպություններ ցասումով դատապարտել են Հայոց ցեղասպանությունը, ժամանակակից Թուրքիան ոչ միայն չի ընդունում Օսմանյան կայսրությունում իրականացված այդ հանցագործության փաստն ինքնին, այլև դրա մասին ցանկացած հիշատակում ընդունում է որպես թշնամական ակտ։
Ընդունելով «պատմական պատասխանատվությունը 1915թ. իրադարձությունների համար և դատապարտելով ինչպես երիտթուրքական կառավարության հանցագործությունները, այնպես էլ գերմանական ռեյխի՝ Օսմանյան կայսրության դաշնակցի անգործությունը՝ Բունդեսթագի պատգամավորները ոչ միայն անգնահատելի ավանդ ներդրեցին պատմական արդարության վերականգնման և այսուհետ նման հանցագործությունների կանխման գործում, այլև ողջ աշխարհին ցույց տվեցին իրենց հավատարմությունը դեմոկրատական արժեքներին և հումանիզմի գաղափարներին։
Անկեղծ հարգանքով՝ Արա Աբրահամյան, Համաշխարհային հայկական կոնգրեսի և Ռուսաստանի հայերի միության նախագահ, ՅՈւՆԵՍԿՕ-ի Բարի կամքի դեսպան»։
Դե, իհարկե, նամակներ գրելը լավ բան է, մանավանդ եթե դրանք օգտակար են։ Եվ այս առնչությամբ հարկ է ասել, որ պրն Աբրահամյանի երախտագիտական ուղերձը, անկասկած, ավելի նշանակալի քաղաքական ակտ է, քան ՀՀ նախագահի ուղերձը։
Գերմանիայում համաշխարհային հայության առաջնորդի նամակը հիացմունքով կընդունեն, Հայաստան կհոսեն անհամար գերմանական վարկեր և տեխնոլոգիաներ, Արա Աբրահամյանը կներդնի բոլոր ջանքերը, որպեսզի իր փոքր հայրենիքը վերանվանվի Բունդեսմալիշկա (իսկ դա գերմանացիների վրա հավելյալ պարտավորություններ կդնի)։
Մի խոսքով՝ Հայաստանի ՀՆԱ-ն կեռապատկվի, Արա Աբրահամյանն ազգային հերոս կհռչակվի, նա առանց դժվարության կփոխի ՀՀ սահմանադրությունը և իր համար ՀՀ նախագահ ընտրվելու իրավունք կապահովի։ Վերջապես, նա կդառնա հայկական պետության ղեկավարը և կփրկի մեզ բոլորիս հավերժական տնտեսական ճգնաժամից, համատարած անարդարությունից, արտագաղթից և այլն։
Կեցցե՛ն նամակները, որոնք դեռ գրելու է Արա Աբրահամյանը։ Կեցցե՛ Արա Աբրահամյանի նամակը Բունդեսթագի խոսնակին։ Կեցցե՛ անձամբ ինքը՝ Արա Աբրահամյանը։ Ուռա՜։

Գրչի ուժի տեսանելիությամբ նախագծային աշխատանքը նպատակին էր հասել` գեղեցիկ միջոցառման կազմակերպմամբ, շնորհակալական խոսքերով...

Հասունանում է պատվերով հաչան շան բերանը օրենքով փակելու ու շանն իր տեղը ցույց տալու ժամանակը

Արթուր Չախոյանին ծեծի ենթարկած Նոր Նորքի թաղապետի անունը աղմկոտ քրեական պատմության հետ է կապված. մանրամասներ

Ապրիլի 26. տոն, որը ոչ ոք չի ցանկանում տոնել

Մեր պայքարը՝ Արդարության, Ճշմարտության և Հայրենիքի համար է.ԴՕԿ Կուսակցության Լրատվական

Ապրիլի 24-ը՝ յուրատեսակ լակմուսի թուղթ. ինչպե՞ս բացատրել աշխարհի սառնասրտությունը

Ո՞րն է մինչև 2026 թվական իշխանափոխություն իրականացնելու ՀՀԿ-ի ծրագիրը.Ռոբերտ Մարգարյան

ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը ընտանիքով այցելել են Ծիծեռնակաբերդ

Կրկնակի ողբերգություն. Հայաստանյան իշխանությունները նոր ցեղասպանությամբ են սպառնում

Նիկոլ Փաշինյանը Ժաննա Անդրեասյանի համար փաստաբանություն է անում

Խաղաղություն չի լինելու. ինչո՞ւ է ՊՆ-ն թաքցնում իրականությունը

Ահա թե ինչու Հայաստանում ոչ մի բարեփոխում չի հաջողում

Մեծագույն ողբերգությունն այն է, որ Նիկոլ Փաշինյանը միայն նոր է սրա մասին խոստովանում

Դինուլիկի ներկայացրած բացատրությունները միայն խորացնում են ողջամիտ կասկածները

Քաոս՝ կալանավայրերում

ՀՀ ԱԳՆ-ն գրեթե ամեն օր մի նոր զգլխիչ հայտարարություն է անում՝ հօգուտ Ադրբեջանի.Արմեն Այվազյան

Հարկայինը թակելու է ձեր դուռը...Սամսոն Գրիգորյան

Բարոյալքված պետություն. զարհուրելին դարձել է իրականություն

Երեք դատական հայց՝ Ալեն Սիմոնյանի կողմից․ նա պահանջում է ինձ պատկանող գույքի և հաշիվների վրա արգելանք դնել. լրագրող

Արմեն Մելիքբեկյանը նոր հորիզոններ է նվաճում. ինչո՞ւ նրան ՀՖՖ-ից չեն վտարում

Նիկոլ Փաշինյանի «Volvo»-ներն ու ՔՊ-ի՝ անկում ապրող վարկանիշը. կա՞ աչքալուսանքի առիթ

Գյումրիի ընտրությունների շուրջ ինտրիգը պահպանվում է. ի՞նչ կապ ունի Արթուր Վանեցյանը

Հանրային Ռադիոյի ղեկավարի կինը հայատյացությամբ գերազանցել է թրքասեր ամուսնուն


