USArmenianews.com
Լրատվական կայք՝ Լոս Անջելեսից
Հինգշաբթի, 28 2024թ.
Լոս Անջելես
: :
Երևան
: :
Գլխավոր|Քաղաքականություն|Պաշտոնական լրահոս|Հասարակություն|Սփյուռք|Մամուլի տեսություն|Մանկավարժի անկյուն|ՀՀ Ոստիկանական Համակարգի Իրական Դեմքը |Սոցցանց|Հարցազրույց|Տեսանյութ|Շոուբիզնես|Մշակույթ|Ուտելիք-Մուտելիք|Սպորտ|Առողջապահություն|Ժամանց|Հաճելի Երաժշտություն|am|am|am
Facebook twitter Youtube
Search
am en
Արխիվ
Օրվա Լուսանկար
Ապշեցուցիչ տեղեկություններ են հայտնի դարձել. Նիկոլ Փաշինյանի հրամանով զինվորներին հրահանգ է իջեցվել ադրբեջանցիներին դիմադրել միայն բահերով և քարերով, նաև՝ ձեռնամարտի բռնվելով
2021-06-03 13:50:00
Տպել Տպել

Դեժավյու տելեգրամյան ալիքը գրում է․ «Ապշեցուցիչ տեղեկություններ է մեզ փոխանցել մեր աղբյուրը։ Պարզվում է, որ Նիկոլ Փաշինյանի հրամանով հրահանգ է իջեցվել, Գեղարքունիք և Սյունիք ներխուժած ադրբեջանցիներին դիմադրել միայն բահերով և քարերով, նաև՝ ձեռնամարտի բռնվելով: Նաև պարզվում է, որ մայիսի 25-ին Գեղարքունիքի մարզի Վերին Շորժա գյուղի սահմանին 32 ամյա կրտսեր սերժանտ Խուրշուդյանը հենց նման հանգամանքներում է զոհվել:
Այդ օրը, զինվորներին ուղարկել են հետ վերցնելու կորցրած դիրքերը, բայց չեն տրամադրել զենք: Նրանց հարցին, թե ինչպես է դա հնարավոր, մատնացույց են արել բահերը, ավելին՝ բացատրել են, որ աղմուկաղաղակը, թշնամու մոտ վախի ու խուճապի տպավորություն կստեղծի, կստիպի թշնամուն լքել գրաված դիրքերը:
Զավեշտն այսքանով չի ավարտվում, պարզվում է՝ օրերս Զինված ուժերի գլխավոր շտաբի պետի առաջին տեղակալ, Արշակ Կարապետյանն օրերս Գլխավոր Շտաբ է հրավիրել 20 ուժային սպորտաձևերի ֆեդերացիաների ղեկավարների և «սենսացիոն» առաջարկությամբ հանդես եկել՝ լավագույն տվյալներ ունեցող մարզիկներից կազմել խմբեր և ուղարկել սահմանային հատվածներ՝ ձեռնամարտով դիմագրավելու թշնամու ներխուժմանը, քանի որ Նիկոլ Փաշինյանի հրահանգով արգելված է որևէ պարագայում զենքի կիրառումը:
Երբ ֆեդերացիաների նախագահներն ապշահար նայել են Կարապետյանին, վերջինս «հանգստացրել է», թե հայրենիքին մատուցած ծառայություններն անվճար չեն՝ օրը 5 հազար դրամ գումար կտրամադրեն: Այս հայտարարությունից հետո ներկաներն ավելի են այլայլվել և երբ հետաքրքրվել են, թե ինչ երաշխիք, որ թշնամին չի կրակի, Կարապետյանը հայտարարել է, թե այ այդ մի բանը չեն կարող ապահովել:
Ինչպես ասում են՝ մեկնաբանություններն ավելորդ են: Ապրիլյան քառօրյա պատերազմի ժամանակ բահերով կռվող զինվորների մասին լեգենդը հորինած ընդդիմությունը, ով այսօր իշխանության է, բառիս ուղիղ իմաստով անում է այն, ինչում մեղադրում էր նախորդ իշխանություններին»։

Այս նյութը դիտել են - 3941 անգամ
Թողնել մեկնաբանություն
Բոլորը ›››
Facebook