Հովիկ Աբրահամյանը շուրջ 20 միլիոն դոլարի պարտքեր ունի. «Ժամանակ»
2017-11-22 21:40:00

«Ժամանակ» օրաթերթը գրում է. ««Ժամանակ»-ի տեղեկություններով՝  նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանը շուրջ 20 միլիոն դոլարի պարտքեր ունի:

Պարտքատերերը փորձում են ստանալ այդ գումարը, բայց վերջինս պարտքի մարումը հետաձգելու համար շատ պրիմիտիվ հնարքի է դիմել՝ ասելով, որ 2018-ի ապրիլից հետո նշանակվելու է փոխվարչապետ: 

Սակայն նրանք, ովքեր տեղյակ են, որ Արգամիչի ասածն իրականության հետ որևէ աղերս չունի, փորձում են ստանալ գումարը՝ առաջնորդվելով «էս պահին» սկզբունքով, կամ տարբեր միջնորդների միջոցով»:

Առավել մանրամասն՝ «Ժամանակ» օրաթերթի այսօրվա համարում: 

Այս նյութը դիտել են - 8494 անգամ