ՀՀԿ-ական «մականունավորներին» կփոխարինեն մյուս կուսակցությունների «հեղինակությունները»
2016-01-26 12:45:00

«Հրապարակ»-ը գրում է. Փոփոխության ենթարկվելիք Ընտրական օրենսգրքում ամենախնդրահարույցը լինելու է քվեարկության մոդելի հարցը, մոտ 3 անգամ կրճատվելու են, ավելի ճիշտ՝ խոշորանալու են ընտրատարածքները, և ձևավորվելու Է մոտ 13-14 ընտրատարածք։ Այսինքն, յուրաքանչյուր կուսակցությունից ռեյտինգային՝ մեծամասնականին մոտ սկզբունքով կընտրվեն մականունավորներ։ Կստացվի, որ «հեղինակությունների» քանակը, ընդհանուր առմամբ, կնվազի, քանի որ ՀՀԿ-ից կանցնի ավելի պակաս թվով անձ, բայց ամբողջ Աժ-ի մակարդակով ուղիղ կեսը՝ 50 տոկոսը, կլինեն ռեյտինգով անցածները։ Ուղղակի ՀՀԿ-ական «մականունավորներին» կփոխարինեն մյուս կուսակցությունների «հեղինակությունները։ Ինչ վերաբերում Է ընտրատարածքների խոշորացմանը, ապա, մեր տեղեկություններով, ընտրական քարտեզը գծելու են անձերով պայմանավորված, օրինակ՝ Մալաթիա վարչական շրջանին կմիանան հարակից տարածքները, և այն կհանձնեն Սամվել Ալեքսանյանին, որպեսզի Լֆիկը և իր փեսա Կորյուն Նահապետյանը մանդատ վերցնեն և ձայներ ապահովեն կուսակցության համար:

Այս նյութը դիտել են - 1259 անգամ