ՇՆՈՐՀԱՎՈՐԱՆՔ ՈՒՍԱՆՈՂՈՒԹՅԱՆ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՕՐՎԱ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ
2017-11-16 23:05:00
Հարգելի՛ուսանողներ
Նոյեմբերի 17-ին ամբողջ աշխարհը նշում է ուսանողության միջազգային օրը: Այս հաճելի առիթով սրտանց ու ջերմորեն շնորհավորում եմ Ձեզ` բոլոր էջմիածնեցի ուսանողներիդ եւ մաղթում տոնական բարձր տրամադրություն ու ամենայն հաջողություններ:
Ուսանողական տարիները, հիրավի, անկրկնելի են եւ անջնջելի հետք են թողնում յուրաքանչյուրի հիշողության մեջ` իրենց հագեցվածությամբ, հետաքրքիր բովանդակությամբ եւ, իհարկե, այդ տարիքին անչափ բնութագրող ռոմանտիկայով: Բայց խոստովանենք, որ դրանք առաջին հերթին գիտելիքներ ձեռք բերելու տարիներ են: Այդ գիտակցումը ոչ մի օր չպիտի լքի Ձեզ, քանզի Դուք պարտավոր եք դառնալ Ձեր ոլորտի բարձրորակ, փնտրված մասնագետներ: Լիարժեք ուսանողը պետք է նաեւ նախատեսող լինի, գործունյա, ակտիվ քաղաքացի` յուրաքանչյուր հարցում ունեցած իր հստակ դիրքորոշմամբ: Համաձայնեք, որ անտարբերությունը պարզապես հակացուցված է Ձեր կարգավիճակին, Ձեր վառվռուն ու կրակոտ տարիքին:
Սիրելի´ ուսանողներ, եւս մեկ անգամ շնորհավորելով այս հրաշալի տոնի կապակցությամբ, մաղթում եմ Ձեզ անձնական երջակություն, հաջողություններ` ուսումնառության մեջ եւ, պատեհ առիթից օգտվելով, հորդորում` առավել սերտացնել համագործակցությունը Էջմիածնի քաղաքապետարանի հետ` հանդես գալով նոր նախաձեռնություններվ, նոր գաղափարներով:
Հարգանքներով`
Քաղաքապետ` Կ. Գրիգորյան
Այս նյութը դիտել են - 10001 անգամ