«Առանձնացած վտակ» Հովիկ Աբրահամյանը շարունակում է վաճառել իր ունեցվածքը. Hayeli
2017-11-16 14:22:00

« Hayeli »-ն գրում է. Շրջանառվող լուրերի համաձայն, ՀՀ նախկին վարչապետ, «առանձնացած վտակ» Հովիկ Աբրահամյանը շարունակում է վաճառել իր ունեցվածքը:

Իսկ մանր-մունր բիզնես գործերը, ըստ պտտվող լուրերի, Արգամիչը մտադիր է թողնել յուր հավատարիմ օգնական, կամ ինչպես ասում են իր բոլոր ժամանակների “աջ ձեռք” Բագրատ Բարսեղյանի հույսին: Իսկ այդ «օպերացիային» զուգահեռ, Արգամիչի մերձավոր շրջապատը շարունակում է մնալ այն կարծիքին, որ իրենց «շեֆը» մի գեղեցիկ օր վերադառնալու է:

Իսկ թե ի՞նչ կարծիք ունի Հովիկ Աբրահամյանի որդի՝ Արգամ Աբրահամյանը, պտտվող այս խոսակցությունների վերաբերյալ, Fnews.am-ը փորձեց այս եւ մի շարք այլ հարցերի պատասխանները ստանալ հենց նրանից, սակայն որդի Արգամը չցանկացավ խոսել հոր գործերի մասին, միայն փոխանցեց, որ «Մեզ մոտ ամեն բան լավ է, գործերը նորմալ են»: Ավելին դեռ մի բան էլ զարմացած արձագանքեց, թե ի՞նչ է պատահել որ…

Հարցին, թե ի՞նչ տրամադրությունների մեջ է ՀՀԿ-ից առանձնացած» Հովիկ Աբրահամյանը,պատգամավոր որդին պատասխանեց, թե. «Հայրս՝ շատ լավ տրամադրությունների մեջ է»:

Հիշեցնենք, որ բոլորովին վերջերս, Հովիկ Աբրահամյանի ընտանիքին պատկանող «Արգ-Լեւ-Գազ», «Արաշագ» եւ «Հովան Լիան Գրուպ» ընկերություններ ԱԳԼՃԿ-ները գնել էր նախկին պատգամավոր Կարո Կարապետյանը՝ հայտնի Յուվեցի Կարոն:Իսկ թե ի՞նչ ճակատագիր է սպասվում Արգամիչի մյուս բիզնես ճյուղերին ու Արգամիչի ապագային, այդ մասին կխոսենք հաջորդիվ:

Այս նյութը դիտել են - 9162 անգամ