«2 մլն դրամը՝ չհիմնավորված բամբասանք է: Նման գումար չի եղել»,Արսեն Բաբայան Aysor
2017-11-14 11:12:00

ՀՀ ԱԺ հանրային կապերի վարչության պետ Արսեն Բաբայանը Aysor.am-ի հետ զրույցում հերքեց տարածված տեղեկատվությունը, թե ՀՀ ԱԺ պատգամավոր Հերմինե Նաղդալյանը 2 մլն դրամի պարտք է կուտակել բջջային հեռախոսային խոսակցությունների համար, որը վճարվել է պետբյուջեից։

«2 մլն դրամը՝ չհիմնավորված բամբասանք է: Նման գումար չի եղել: Դեռևս մայիսին Հ.Նաղդալյանի բջջային հեռախոսի համար եղել է խոշոր գումար, որը ԱԺ աշխատակազմի կողմից վիճարկվել է: «ՎիվաՍել-ՄՏՍ» ընկերության կատարած ուսումնասիրության արդյունքում պարզվել է, որ պարտքը առաջացել է տեխնիկական խնդրի պատճառով, մասնավորապես, ռոումինգ ցանցում միացված է եղել 3G կապը: Ընկերությունը հրաժարվել է իր ներկայացրած հաշվից դեռևս մայիսին: Ուստի՝ ԱԺ աշխատակազմը գումար չի վճարել, հետևաբար՝ չկար և անհրաժեշտություն փոխհատուցման պահանջ ներկայացրելու», - ասաց Ա.Բաբայանը:

Նա նաև ընդգծեց, որ մայիսին Ազգային ժողովի բոլոր հեռախոսային վարձերը կազմել են 1,4 մլն դրամ:

Ավելի վաղ Հերմինե Նաղդալյանը ասել էր, որ հեռախոսային խոսակցությունների համար խոշոր գումարը

տեխնիական անսարքության հետևանք է եղել։

Այս նյութը դիտել են - 9304 անգամ