Վարչապետ Կարեն Կարապետյանը ցավակցական հեռագիր է հղել ԻԻՀ նախագահի առաջին տեղակալ Էսհաղ Ջահանգիրիին
2017-11-13 01:34:00

Վարչապետ Կարեն Կարապետյանը ցավակցական հեռագիր է հղել Իրանի Իսլամական Հանրապետության նախագահի առաջին տեղակալ Էսհաղ Ջահանգիրիին՝ Իրանի Քերմանշահ նահանգի Ազգալե բնակավայրի հարակից տարածքում հարյուրավոր զոհերի պատճառ դարձած ավերիչ երկրաշարժի կապակցությամբ: 
Հեռագրում, մասնավորապես, նշված է. 
«Մեծարգո պարոն Ջահանգիրի, 
Խորը վշտով տեղեկացա Իրանի Իսլամական Հանրապետության Քերմանշահ նահանգում տեղի ունեցած ավերիչ երկրաշարժի հետևանքով  զոհերի և ավերածությունների մասին: 
Հայաստանի Հանրապետության կառավարության և անձամբ իմ անունից ցանկանում եմ փոխանցել մեր խորազգաց ցավակցությունները Ձեզ և Իրանի բարեկամ ժողովրդին՝ հայտնելով մեր պատրաստակամությունը փրկարարական աշխատանքներին ներգրավվելու հարցում»
:

Այս նյութը դիտել են - 11916 անգամ