Կրակոցներ՝ Տեխասում. զոհերի թիվը հասել է 27-ի, 24 մարդ վիրավորվել է
2017-11-05 22:30:00

ԱՄՆ Տեխաս նահանգի Սազերլենդ-Սպրինգսի եկեղեցում տղամարդը կրակ է բացել, ինչի արդյունքում 27 հոգի մահացել է կան տասնյակ վիրավորներ։ Հանցագործը եւս հայտնաբերվել է մահացած, հայտնում է  CBS-ը։

Լրատվամիջոցներում տեղեկություններ են հայտնվել, որ կրակոցների մեջ մեղադրվող անձը Դեւիդ Կելլին է, ով ծառահել է ԱՄՆ-ի ռազմա-օդային ուժերում։ Այս տեղեկատվությունը ոստիկանությունը պաշտոնապես չի հաստատել, սակայն զլմ արտահոսք եղել է հենց իրավապահ մարմիններից։ Վերջինը, սակայն, 2014-ին հեռացվել է ծառայությունից եւ դատվել, սակայն թե ինչի համար, չի հաղորդվում։

Թե որն է եղել եկեղեցու վրա հարձակման պատճառը, առայժմ հայտնի չէ։

Այս նյութը դիտել են - 10527 անգամ