Սերժ Թանկյանն ահազանգում է, այլոք` փող աշխատում
2017-11-03 10:24:00

Հայրենի բնության հետ ինչ - որ վատ բան է կատարվում : Բայց եթե աշխարհի զարգացած երկրներում բնության հետ կատավող վատ բաները հիմնականում բնածին են , գլխավորապես պայմանավորված են բնության օրենքներով և այլն , ապա ` Հայաստանում , ճիշտ հակառակ պատկերն է . բնությունը փչացնողի , այն անխնա շահագործողի դերում հանդես է գալիս մարդը :
Այրվող կանաչ տարածություններ , անխնա հատվող ծառեր , աղտոտվող գետեր : Սրանք են այսօր տալիս Հայաստանի բնապահպանական ոլորտում տիրող իրավիճակի լավագույն բնութագրականները :
Բանը հասել է նրան , որ անգամ սփյուռքից են Հայաստանին ուղղված կոչեր հնչում հեռու մնալ բնապահպանական տեսանկյունից կասկածելի ձեռնարկներից :
Դիցուք` Սերժ Թանկյանը հորդորել է հայաստանաբնակ իր հայրենակիցներին բույսերի բիոտեխնոլոգիաների համաշխարհային առաջատար ամերիկյան « Մոնսատո » ընկերությանն արգելել Հայաստանում գործունեություն ծավալել. արևմուտքում սեփական փորձով գիտեն` ինչ է նշանակում « Մոնսատո »- ի հետ գործ ունենալը: 
Այստեղ ամենահետաքրքիրն այն է , սակայն , թե ինչու պետք է Հայաստանի բնությունը չփչացնելու հարցում առավել շահագրգիռ լինեն ոչ թե հայաստանաբնակներն , իսկ ավելի ճիշտ ` այդպիսին հանդիսացող չինովնիկներն , այլ ` սփյուռքահայերը : Ի՞նչ է , նրանք ավելի հայրենասե՞ր են տեղացիներից , թե՞ ավելի գիտակից :
Բնության հաշվին փող աշխատել փորձողներն իրականում շատ լավ պատճառաբանություն են իրենք իրենց համար գտել . երկրի տնտեսությունը վատ վիճակում է , ու բյուջեն լցնելու համար , եկամտի հավելյալ աղբյուր գտնելու հարցում բնապահպանական խնդիրներն այնքան էլ մեծ կարևորություն չեն ներկայացնում :
Սա , իհարկե , մի կողմից խոսում է տնտեսական վատ վիճակի ` մարդկային հոգեբանության վրա թողած բացասական ազդցության մասին , մյուս կողմից , սակայն , վկայում խնդիրներն իրենց ամբողջականության մեջ դիտարկելու ոմանց անընդունակության մասին :
Ակնհայտ է , որ վիճելի տնտեսական ձեռնարկներից ակնկալվող օգուտը հաճախ շատ ավելի պակաս է լինում , քան դրանց ` հայրենի բնությանը հասցրած վնասը :
Իրավիճակից ելքը կարող է մեկը լինել . զարգացնել տնտեսության այն ճյուղերը , որոնք բնապահպանական տեսանկյունից վտանգ չեն ներկայացնի , իսկ եթե այնուամենայնիվ , գտնվում է մի այնպիսի պրոյեկտ , որը կասկածելի է թվում , ապա պետք է մշակվեն հստակ միջոցներ ու գործիքակազմեր ` այդ վնասները հաջողությամբ չեզոքացնելու , կոմպենսացնելու համար : Սա է խրթին իրավիճակից միակ իրատեսական ելքը :
Այս նյութը դիտել են - 11210 անգամ