«Հրապարակ». Վլադիմիր Գասպարյանն ընդդեմ Մուշեղ Շուշանյանի
2017-11-03 02:04:00

«Հրապարակ»-ը գրում է. Երեկ Փաստաբանների պալատի խորհուրդը քննության առավ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյան դիմումի հիման վրա փաստաբան Մուշեղ Շուշանյանի նկատմամբ հարուցված կարգապահական վարույթի գործը:

Հիշեցնենք, որ հունիսի 28-ին ԶԼՄ-ներին տված հարցազրույցի ընթացքում ՀՀ փաստաբանների պալատի փաստաբան Մուշեղ Շուշանյանը, մեկնաբանելով «Սասնա ծռերի» գործով դատավարության ընթացքում դատարանի շենքի մոտ հասարակական կարգի պահպանություն իրականացնող ոստիկանության ծառայողների գործողությունները, իրավապահ մարմնի հասցեին արել էր անհարգալից արտահայտություններ:

Մուշեղ Շուշանյանը մեզ հետ զրույցում ասաց, որ երեկվա նիստը հետաձգվել է․ «Ոստիկանապետի ներկայացուցիչներն են ներկա եղել, իրենց կողմից ներկայացված լիազորագրի պատշաճության հարցը առաջացավ եւ պալատը այդ պատճառով որոշեց հետաձգել»։ Խոսելով նիստի ընթացքի մասին` Շուշանյանը հայտնեց, որ որոշակի տպավորություններ ստացել է, սակայն դրա մասին այժմ չի ցանկանում խոսել․ «Բաներ կան, որ կարելի է գնահատական տալ հենց երեկվա նիստի ընթացքում խորհրդի անդամների պահվածքի վերաբերյալ, բայց հիմա դրա ժամանակը չի, դրա առիթը մենք դեռ կունենանք»։ 

Նյութի աղբյուրը ` hraparak.am

Այս նյութը դիտել են - 8970 անգամ