Միացյալ Նահանգներում ասիացի-ամերիկացի ընտրողների թիվն աճում է
2016-01-26 09:42:00

Մինչ ծնողների մեծ մասը փորձում են իրենց երեխաներին պաշտպանել աշխարհի տգեղ իրականությունից, Հյու Թռայի հայրը այլ ուղի է ընտրել:

Հյուն ասում է,- “Քնելիս ինձ պատմում էին ոչ թե գեղեցիկ հեքիաթներ, այլ պատերազմի մասին պատմություններ, դրա բացասական հետևանքների և ազդեցության մասին:”

Ի տարբերություն Վիետնամի պատերազմի այլ մասնակիցների, ովքեր նախընտրում են լռել, Թռայի հայրը երկու տարեկանում ԱՄՆ բերած իր որդու հետ կիսում է պատերազմի իր փորձությունները:

Ընտանեկան պատմությունները և սեպտեմբերի 11-ի ահաբեկչական հարձակումը Թռային ստիպեցին ակտիվ մասնակցություն ցուցաբերել քաղաքականության բնագավառում:

Թռան ասում է,- “Ինձ մտահոգում է երկրի արտաքին քաղաքականությունը: Կարծում եմ մեր կառավարությունը ռազմական գործողություններ սկսելուց առաջ պետք է հաշվի առնի տվյալ երկրի պատմությունն ու մշակույթը”:

Ասիական-ամերիկյան բարգավաճող արդարություն կազմակերպությունից  Դեն Իչինոսի խոսքերով, ասիացի-ամերիկացիների ձայների կարևորությունն աճում է:

Շարունակությունը՝ ԱՅՍՏԵՂ

Այս նյութը դիտել են - 1266 անգամ