...Իսկ ով է պաշտպանելու հայ տղամարդկանց
2017-11-01 22:46:00

Պաշտպանել կանանց իրավունքները, պաշտպանել երեխաների ու ծերերի իրավունքերը, անհրաժեշտություն է, իսկ ինչու մի անգամ չի ասվում՝ պաշտպանել տղամարդու իրավունքը...Սա շատ կարևոր թեմա է, որի մասին բոլորս մոռացել ենք: 

Տղամարդը ընտանիքի ուժն է , լույսը, զարկերակը, որը շունչ է տալիս իր ընտանիքին:

Տղամարդը ազգային գենի շարունակողն է, երկրի պաշտպանը, երկրի ողնաշարը:
Տղամարդը կնոջ պատիվն ու ինքնարժեքն է, սերը, առանց որի, դատարկ է կնոջ կյանքը...
Մենք նրանց կորցրեցինք երկրաշարժի ժամանակ, արցախյան պատերազմի թոհուբոհին,կորցնում ենք հայոց սահմանների պաշտպանության և շարունակվող արտագնա աշխատանքի վայրերում: Անկախության բաց դռների մեր օրերում՝ նրանցից ոմանք դարձել են զոմբիացված աղանդավոր , կորցրել սեռային տարբերությունը, աշխատանք չունենալու պատճառով, նվաստացել,շատերը չեն ամուսնանում միջոցներ չունենալու պատճառով, քաղաքականության մեջ հաճախ ստիպված , կորցնում են իրենց դիմագիծը, հոգու խորքում մշտապես կռվի մեջ լինելով իրենց ներքին եսի հետ: Իսկ եթե հանկարծ ամուսնանում են սրբի երեսով, բայց բարոյազուրկ ու լեզվանի, փնթի ու զվաճասեր, երեխաներին բախտի քմահաճույքներին թողնող մեկի հետ, ապա քաոսից բացի, կոտրվում է տղամարդու երկրոդ կյանքը....
Սա շատ ծանր թեմա է և խիստ մտահոգող և երբ ես անդրադառնում եմ, նշանակում է խնդիր ունենք այդ անտեսվող և ամեն օր մեր կողքին տառապող խավի նկատմամբ ...
Եվ կանայք և երկիրը պետք է լրջորեն մտածեն իրենց ողնաշարը պահողի մասին, սա գենի հրամայականն է...

Ռուզան Ասատրյան

Այս նյութը դիտել են - 11181 անգամ