«Սենց ակտի՞վ ես, հեսա քեզ կխեղճացնենք» A1plus
2017-11-01 15:14:00

Նախորդ տարվա հուլիսին Սարի թաղի դեպքերով կալանավորված եւ այնուհետեւ ստորագրությամբ ազատ արձակված «Հիմնադիր խորհրդարան»-ի աջակից Հովհաննես Ղազարյանը տեղյակ չէ, թե ինչ փուլում է գտնվում իր գործը. «Գործը կանգնած, սառած վիճակում է, ոչ փակել են, ոչ էլ ինչ- որ գործողություններ են անում: Այս պահին անձնագիրս գտնվում է իրենց մոտ, նաեւ մի քանի իրեր, որոնք ինձ չեն տրամադրում, բանալի, գումար»,- «Ա1+»-ին ասաց ակտիվիստը:

Սարի թաղի դեպքերով կալանավորված Հովհաննես Ղազարյանը մեղադրվում է զանգվածային անկարգություններին մասնակցելու՝ մասնավորապես հուլիսի 29-ին ոստիկանների ուղղությամբ քարեր նետելու մեջ. «Սա անհաջող գործողություն էր, որը երկար չտեւեց, մեղադրանքը լրիվ անհիմն է եւ ոչ մի նման արարք չի կատարվել իմ կողմից»,- ավելացնում է «Հիմնադիր խորհրդարան»-ի աջակիցը:

Այս նյութը դիտել են - 9953 անգամ