«Խաբարը» շատ արագ «տեղ» են հասցրել . Hraparak
2017-10-31 22:32:00

«Հրապարակ» օրաթերթը գրում է.

««Մեզ մանրամասներ են հայտնի դարձել սոցապփոխնախարար Աշոտ Մարգարյանի` աշխատանքից ազատմանն առնչվող:

Հիշեցնենք, որ նա Արտեմ Ասատրյանի լուրջ «կոնկուրենտն» էր, փոխնախարար էր նշանակվել` ապագայում նախարար նշանակվելու եւ ոլորտում լուրջ բարեփոխումներ իրականացնելու հեռանկարով:

Պարզվում է՝ բացի նրանից, որ նախարար-փոխնախարար տանդեմում լուրջ «կոնկուրենցիա» է եղել, 28-ամյա երիտասարդ բարեփոխիչն անզգուշություն է ունեցել շրջապատում քանիցս արտահայտվել երկրի ավտորիտար-դիկտատորական լինելու մասին, կարծիք է հայտնել, որ, ըստ ամենայնի, Կարեն Կարապետյանը դուրս կգա ՀՀԿ-ից, եւ իրենք նոր կուսակցություն կստեղծեն: «Խաբարը» շատ արագ «տեղ» են հասցրել նախագահական, եւ շաբաթն ուրբաթից շուտ է եկել»:

Առավել մանրամասն` «Հրապարակ»-ի  այսօրվա համարում: 


Այս նյութը դիտել են - 7010 անգամ