«Մեր երկրում կարող են մարդուն հետևել, ձայնագրել, հետագայում որոշում կայացնելու համար». A1plus
2017-10-31 18:01:00

Ոստիկանության գաղտնի ծառայողները ձայնագրել են «Վելես» իրավապաշտպան կազմակերպության նախագահ Մարինա Պողոսյանի խոսակցությունը իր երբեմնի մտերիմ Արփի Մերասի հետ:

2015թ. -ի սեպտեմբերի 11-ին Կանադայից ժամանած Արփի Մերասը հանդիպել է Մարինա Պողոսյանին և նրանց խոսակցությունը գաղտնի ձայնագրվել է թե սրճարանում, թե Պողոսյանի սեփական բնակարանում:
Նշենք, որ այս ձայնագրությունները դրված են Մարինա Պողոսյանի դեմ հարուցված քրեական գործի հիմքում, որպես ապացույց:
Հիշեցնենք, որ Մարինա Պողոսյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա ուրիշի գույքի առանձնապես խոշոր չափերի հափշտակություն կատարելու դիտավորությամբ ապօրինի, անհատույց եւ շահադիտական դրդումներով, յուրացման եղանակով հափշտակել է իրեն վստահված Արփի Մերասի՝ Երեւան քաղաքի Նալբանդյան 50 շենքի 42 հասցեում գտնվող բնակարանը, դրանում առկա գույքերը եւ դրանց վաճառքից գոյացած 140.000 ԱՄՆ դոլարը:
Թեմայով առավել մանրամասն զրուցելու համար «Ա1+»-ը հրավիրել է հենց իրեն՝ Մարինա Պողոսյանին:
Այս նյութը դիտել են - 9354 անգամ