Նամակ Սփյուռքի նամակագիրներին` մեր եղբայրներին ու քույրերին՝ Հայաստանը ոչ Ամերիկա է, ոչ էլ Ֆրանսիա
2017-10-29 22:55:00
Նամակ Սփյուռքի նամակագիրներին 
Արտերկրների մեր եղբայրներին ու քույրերին՝ Հայաստանը ոչ Ամերիկա է, ոչ էլ Ֆրանսիա, ուր ձեր սոցիալական կարգավիճակը տասնապատիկ բարձր է հայաստանաբնակների խղճուկ ապրելակերպից, որն այսօր զենք են դարձրել հենց իր սոցիալական տեռորի ենթարկված խավի դեմ, նրանից փորձելով խլել իր հողին կապված մնալու վերջին հույսը, իր զավակներին՝ պարտադրելով ընդունել « ընտանեկան բռնությունների կանխարգելման ...» մասին չարաբաստիկ , ու բարոյազուրկ օրենքը, վերջնականորեն Հայաստանը կործանելու նպատակով:
Այդ ինչ նամակ եք գրում մեզ ընդամենը 30 տարվա անկախություն ունեցող Հայաստանին, որը մինչև օրս 88թ. ծանր երկրաշարժից հետո, դեռ առնետների հետ բնակվող տնակներում ապրող քաղաքացիներ ունի, որն ապրում է արցախյան շարունակվող պատերազմի հազարավոր հայտնի ու անհայտ զոհերի տառապանքներով, որի գործազրկությունն ու չնչին թոշակները մարդուն զրկում են մարդ մնալու իր պատկերացումների դասերից, որի 18-20 ամյա զավակները զոհվում են սեփական երկրի սահմաններին՝ ադրբեջանական ամենազզվելի սադրանքներին կուլ գնալով, ձեր եվրոպաների աչքի առաջ , իր անառակ օրենքները մեզ պարտադրող այն Եվրոպայի,որի այո, նաև առաջադիմության ներքո՝ 100 տարի շրջափակման մեջ ապրող սրբավայր երկիրս ուզում են վերացնել իր ազգային մշակույթով ու հրաշալի ավանդույթներով:
Նպատակը որն է, գեյերով ու տրանսիստներով վարակել հայոց աշխարհը, այո, մեզ ձեր երկրներից հին շոր ու կոշիկի հետ ուղարկած աղանդավորներն էլ բավական են իրենց կեղծ քարոզներով երկիրը արատավորելու համար:
Գիտցե՛ք, իմ եղբայրներ ու քույրեր, Հայաստանն է այն լույսը, որով ապրում և ուժ եք ստանում դուք Սփյուռքում, չլինի Հայաստանը / Հայաստանը միշտ է լինելու/ սփյուռքը կձուլվի «վայրի ազգի ցեղերին»:
Գիտեմ նաև , որ սորոսյան գրանատակերները ամեն տեղ ունեն իրենց պահնորդները և ձեզ էլ են համոզել, բայց ազգային հավաքական մեր ուժի մեջ, ոչ մի օտար հրաման ու հրահանգ չպետք է գործի, հիշեք 1915թ հայոց եղեռնը սկսվեց հայ համայնքների տրոհումով: մի թույլ տվեք, որ օտարները ներխուժեն մեր ընտանիքները:
Հայաստանում ընտանեկան բռնություն չկա, նման քայլերի գնացողների համար դատ ու դատաստան ունենք, համախմբվենք մեր անավարտ երազների շուրջ, ոչ թե մեզ իրարից բաժանող աշխարհի մարդկության ցեցերիՆ զոհ դարձեք : Մենք թույլ չենք տա, որ այդ օրենքը Հայաստանում ընդունվի... երբեք:
Ռուզան Ասատրյան
գրող հրապարակագիր
Այս նյութը դիտել են - 22255 անգամ