Գագիկ Ջհանգիրյանը կարող է դառնալ օմբուդսմեն
2016-01-26 09:09:00

«Իրատես de facto» թերթը գրում է. «Ասում են, թե չի բացառվում, որ ՀՀ օմբուդսմեն դառնա ՀԱԿ ներկայացուցիչ, ոչ անհայտ Գագիկ Ջհանգիրյանը՝ երկու պարզ պատճառով. Իշխանությունները խորհրդարանական ընտրություններից առաջ կփորձեն մինչեւ վերջ «սպառել» ՀԱԿ-ին, որպեսզի այլեւս խորհրդարան չմտնի, եւ ապա՝ Գագիկ Ջհանգիրյանի օմբուդսմենացմամբ ՀԱԿ ցուցակով խորհրդարան կմտնի դարձյալ ոչ անհայտ Խաչատուր Սուքիասիայի կրտսեր եղբայրը՝ Սարիբեկ Սուքիասյանը: Գաղտնիք չէ, որ արդեն տեւական ժամանակ Խաչատուր Սուքիասյանը ցանկանում է «համագործակցաբարո» լինել իշխանությունների հետ՝ ստանձնելով նախարարական որեւէ պորտֆել: Սակայն մեր աղբյուրները գրեթե բացառում են Ջհանգիրյանի «օմբուդսմենացումը». Պատճառը՝ տես ՀՀ-ում ԱՄՆ-ի դեսպանի «մեջ», նմրանք ցանկանում են արեւմտյան «թեքումով» օմբուդսմեն»:

Այս նյութը դիտել են - 1383 անգամ