Ալեքսանդր Խաչատրյանը ճանաչվել է Սկանդինավիայի լավագույն դերասան haydzayn
2017-10-28 00:01:00

Սկանդինավյան միջազգային կինոփառատոնում (Scandinavian International Film Festival)լավագույն դերասան է ճանաչվել հայազգի դերասան Ալեքսանդր Խաչատրյանը, ով որպես գլխավոր հանդես եկել է Ջիվան Ավետիսյանի «Վերջին բնակիչը» ֆիլմում:

Ալեքսանդր Խաչատրյանը փառատոնի «Լավագույն դերասան» անվանակարգում հաղթող ճանաչվել վերոնշյալ կինոնկարում խաղացած գլխավոր հերոսի դերի համար: Այս մասին գրում է rusarminfo-ն:

Նշենք, որ Ջիվան Ավետիսյանի «Վերջին   բնակիչը » ֆիլմը հաղթել է  հաղթող է ճանաչվել Սկանդինավյան միջազգային կինոփառատոնում:

 «Վերջին բնակիչ» ֆիլմը պատմում է   հայկական գյուղի վերջին բնակչի մասին: Ֆիլմի գլխավոր  հերոսը Աբգարն է, ով չի պատրաստվում հեռանալ իր հայրենի գյուղից, քանի որ նա սպասում է դստեր, որը դարձել է ադրբեջանական ջարդերի ականատես եւ հայտնվել  հոգեբուժարանում: Ֆիլմի երաժշտության հեղինակը աշխարհահռչակ ռոք երգիչ եւ երաժիշտ, «System of a Down» (SOAD) խմբի մենակատար Սերժ Թանկյանն է : 

Այս նյութը դիտել են - 67225 անգամ