Պաշտպանության նախարարն ընդունել է ԱՄՆ դեսպանին
2017-10-27 14:00:00

Այսօր պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանն ընդունել է Հայաստանում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Ռիչարդ Միլզին: ՊՆ հաղորդմամբ՝ հանդիպման ընթացքում քննարկվել են պաշտպանության բնագավառում երկկողմ համագործակցությանն առնչվող հարցեր:

Անդրադարձ է կատարվել նաև միջազգային առաքելություններին մասնակցող հայ խաղաղապահների պատրաստության կազմակերպման և առաքելությունների ընթացքում առաջադրանքների կատարմանն առնչվող հարցերին, ինչպես նաև հաջորդ տարիներին միջազգային առաքելություններում հայ խաղաղապահների ներգրավման հեռանկարներին:

Օգոստոսի 26-ին «Ազատությանը» տված բացառիկ հարցազրույցում դեսպան Միլզն անդրադարձել էր Հայաստանի խաղաղապահ բրիգադի զինծառայողների մասնակցությանը Աֆղանստանում, Կոսովոյում և Լիբանանում իրականացվող միջազգային համատեղ գործողություններում, այդ համատեքստում շեշտելով «միջազգային դիվանագիտության մեջ Հայաստանի աճող կարևորությունը»:

Այս նյութը դիտել են - 11712 անգամ