«Լեւոն Հայրապետյանին սպանել են, եւ սա հերթական ապտակն էր Հայաստանին»Նարինե Դիլբարյան
2017-10-19 16:08:00
«Լեւոն Հայրապետյանին սպանել են, եւ սա հերթական ապտակն էր Հայաստանին, որը չի կարողանում իր քաղաքացիներին պաշտպանել»,- այսօր հայտարարեց լեզվաբան Նարինե Դիլբարյանը:
Նրա համոզմամբ՝ այս շինծու գործը սարքվել է Ադրբեջանի ջանքերով. «Ադրբեջանցիներն ատում էին Լեւոն Հայրապետյանին եւ պատրաստ էին ամեն ինչ անելու: Նրանք, ի տարբերություն մեզ, ոչ իրենց ջանքերն են ափսոսում եւ ոչ էլ իրենց փողերը»:
 
Այս նյութը դիտել են - 7057 անգամ