ՄԱՐԴԱՍԻՐԱԿԱՆ ՕԳՆՈՒԹՅՈՒՆ ԲԱՂԱՆԻՍ ԳՅՈՒՂԻՆ Ejmiatsin
2017-10-17 14:25:00

Էջմիածինը պահպանում է քաղաքի տոնը նշելու` տարիների ընթացքում ձեւավորված բոլոր ավանդույթները: Տոնի շրջանակներում որեւէ սահմանամերձ համայնքին ձեռք մեկնելու եւ տվյալ համայնքի հոգսը թեթեւացնելու `քաղաքապետ Կարեն Գրիգորյանի առաջարկը քաղաքապետարանի աշխատակիցների կողմից ընդունվեց մեծ ոգեւորությամբ. նվիրաբերություն կատարվեց նաեւ այս տարի: 
Քաղաքապետարանի աշխատակիցների նվիրաբերություններով ձեւավորված 1,5 միլիոն դրամն այս անգամ հատկացվեց Տավուշի մարզի` պարբերաբար գնդակոծությունների ենթարկվող Բաղանիս գյուղին: Հանգանակված գումարը փոխանցեցին լրագրող Լուսին Ղազարյանը, ով ապրիլյան պատերազմի օրերին երկրապահ կամավոր էր, եւ «Եռամիասնություն հանուն զարգացման» ՀԿ նախագահ Մամիկոն Խուրշուդյանը, ով եւս ԵԿՄ անդամ է:

 Բաղանիսի գյուղապետ Նարեկ Սահակյանը, շնորհակալություն հայտնելով Էջմիածնի քաղաքապետ Կարեն Գրիգորյանին եւ Էջմիածնին բարի նախաձեռնության համար: Գյուղում արդեն որոշել են թե ինչի վրա պետք է ծախսվի գումարը:

ՄԱՐԴԱՍԻՐԱԿԱՆ ՕԳՆՈՒԹՅՈՒՆ ԲԱՂԱՆԻՍ ԳՅՈՒՂԻՆ  Ejmiatsin

Այս նյութը դիտել են - 9985 անգամ