ՀՀ ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆԻ ՆԱԽԱԳԱՀ ԱՐՄԱՆ ՄԿՐՏՈՒՄՅԱՆԸ ՆԵՐԿԱՅԱՑՐԵԼ Է ՆՈՐԱՆՇԱՆԱԿ ԴԱՏԱՎՈՐԻՆ
2017-10-13 12:38:00

ՀՀ Նախագահի 2017 թվականի հոկտեմբերի 13-ի   հրամանագրով՝  ծառայողական առաջխաղացման  ցուցակում  ընդգրկված  ՀՀ վարչական դատարանի դատավոր Արման Թովմասյանը կշարունակի  պաշտոնավարել  արդեն ՀՀ վերաքննիչ վարչական դատարանում:

Այսօր ՀՀ վճռաբեկ դատարանի նախագահ Արման Մկրտումյանը ՀՀ վերաքննիչ վարչական դատարանի նախագահին և դատավորներին է ներկայացրել Արման Թովմասյանին:

ՀՀ վճռաբեկ դատարանի նախագահը հույս է հայտնել, որ փորձառություն ունեցող դատավորն իր մասնագիտական գիտելիքների, աշխատանքային փորձի, պատրաստվածության, ինչպես նաև մարդկային որակների շնորհիվ կշարունակի հավուր պատշաճի իրականացնել արդարադատություն՝ բարձր պահելով դատավորի կոչումը և դատական իշխանության հեղինակությունը:

Միջոցառման ավարտին ՀՀ վճռաբեկ դատարանի նախագահ Արման Մկրտումյանը ՀՀ վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատի նախագահ Երվանդ Խունդկարյանի, ՀՀ դատական դեպարտամենտի ղեկավար Կարեն Փոլադյանի, ՀՀ արդարադատության խորհրդի աշխատակազմի ղեկավար Շողեր Վարդանյանի, ՀՀ վերաքննիչ վարչական դատարանի նախագահի և դատավորների մասնակցությամբ անցկացրել է աշխատանքային խորհրդակցություն, որի ընթացքում անդրադարձ է կատարվել դատական համակարգի գործունեությանը վերաբերող առանցքային և ընթացիկ հարցերին:

court.am 

Այս նյութը դիտել են - 8885 անգամ