Green Card-ի կայքը չի գործում ժամանակավորապես
2017-10-13 11:06:00

Հայաստանում ԱՄՆ դեսպանատան Facebook-ի էջը տեղեկացնում է, որ ԱՄՆ Ներգաղթի վիզայի վիճակախաղի մասնակցության առցանց էլեկտրոնային դիմումի կայքը ժամանակավորապես չի գործում վերականգնման աշխատանքների պատճառով: 

«Այս խնդիրն առկա է ողջ աշխարhում և չի վերաբերում միայն Հայաստանին: Մենք ձեզ կտեղեկացնենք, երբ լրացուցիչ տեղեկատվություն կլինի»,-ասվում է հաղորդագրության մեջ։

Այս նյութը դիտել են - 7932 անգամ