Տո՛, Փելեշյանին իսկի ձեր կոչումը պետք էլ չի, նրան աշխարհը գիտի, ա՛յ, խավարամիտնե՛ր...
2017-10-11 11:37:00
Երևանի ավագանու նիստում քուչի կռվի մակարդակ տեսանք, ինչն ավելորդ անգամ բացահայտեց իշխող ուժի մարդկային և քաղաքական որակը:
Սակայն ինձ զարմացրեց հակամարտող կողմերի անտեղյակությունը կինոհանճարի՝ Արտավազդ Փելեշյանի վերաբերյալ:
Ո՛չ նրան Երևանի պատվավոր քաղաքացու կոչման ներկայացնող կողմը կարողացավ մի կարգին բան ասել այդ հզոր անհատականության մասին և ո՛չ էլ առարկող կողմը: Մինչդեռ, համաշխարհային կինոյի մետրերը Փելեշյանին համարել են դիստանցիոն մոնտաժի արքա, մի տեսություն, որը մոնտաժի պատմության մեջ նոր քայլ է:
Փելեշյանի ֆիլմերը մտածողություն և աշխարհայացք են փոխել, իսկ ավագանում նրան գռեհկորեն սարքեցին «մանրադրամ»: Թո՛ւ...
Տո՛, Փելեշյանին իսկի ձեր կոչումը պետք էլ չի, նրան աշխարհը գիտի, ա՛յ, խավարամիտնե՛ր...
Ի դեպ, Փելեշյանի թոռը Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտում վճարովի համակարգում է սովորում /իբր մի բալ չհերիքելու պատճառով/: Աշխարահռչակ կինոռեժիսորը թոռան հարցով մեկ անգամ դիմել է, որպեսզի տեղափոխեն անվճար համակարգ, բայց մերժել են /երբ ապաշնորհները անվճար են սովորում/:
Սա՛ է ձեր «գնահատանքը» մեծությանը:
Տարիներ առաջ էլ ավագանու անդամ Հրանտ Թոխատյանն էր կռիվ տալիս Ջիգարխանյանի դեմ. պնդում էր, որ Արմեն Ջիգարխանյանին չպետք է Երևանի պատվավոր քաղաքացու կոչում շնորհել: Դե, արի ու մի ասա՝ Ջիգարխանյանը թքած ուներ այդ կոչման վրա /թեպետ, շնորհեցին/:
Բայց դրանից հետո էլ Թոխատյանին ՀՀ ժողովրդական արտիստի կոչում շնորհեցին:
Մի խոսքով, մանր մարդիկ, մանր կրքեր, որոնք որքան էլ ծիծաղելի է վճռում են մեծությունների «բախտը»...
Պարոնյանը կասեր՝ խնդանք-անցնինք...
Կիմա Եղիազարյան
Այս նյութը դիտել են - 30298 անգամ