Անպատկառությունն անդաստիարակության արդյունք է, ամբարտավանությունը՝ դատարկության
2017-10-09 03:06:00

Մարդու տեսակ կա՝ շատ հավակնոտ, բայց միաժամանակ՝ ամբարտավան ու անպատկառ: 
Հավակնոտությունը լավ բան է, սակայն անպատկառությունն անդաստիարակության արդյունք է, ամբարտավանությունը՝ դատարկության:
Մարդու այդ տեսակը հոխորտում է ու փախչում, նա որպես կանոն քաջ ու անվախ է՝ հեռվից...
Չգիտե ինչ է խոսքի արժեքը, չգիտե ինչ է Պատիվը, Արժանապատվությունը....
Նա իրերին նայում է ոչ թե ըստ էության, ոչ թե քննարկելով երևույթը, տնտղելով նրա խորքերը, այլ ուղղակի՝ իրերն ու երևույթները հարմարեցնելով իր քիմքին ու ճաշակին:
Սակայն, երբ բախվում են իրականությանը՝ ուղղակի փախչում են, լակոտի պես լուտանքներ թափելով...
Ինչպես լուսահոգի պապս էր ասում՝ Ամորձիներ չունեք, մեյդան դուրս մի եկեք...

Վահե Լոռենց

Այս նյութը դիտել են - 28972 անգամ