Սպառնացել է պայթեցնել ինքն իրեն և «Կոնվերս» բանկի՝ Երևանի կենտրոնում գտնվող մասնաճյուղից հափշտակել է 60 հազար եվրո
2017-10-09 02:38:00

Քիչ առաջ թալանել են «Կոնվերս» բանկի «Սայաթ Նովա» մասնաճյուղը. այս տեղեկությունը Tert.am-ի հետ զրույցում հաստատեցին ՀՀ ոստիկանությունից։ 

Tert.am-ի տեղեկություններով՝ անձը բանկի մասնաճյուղում սպառնացել է պայթեցնել ինքն իրեն և հափշտակել է 60 հազար եվրո:

Այս պահին այլ մանրամասներ հայտնի չեն: 

Այս նյութը դիտել են - 10196 անգամ