Վստահաբար ասում եմ, այն ինչը որ պատվերով գրվում է Զիբիլ կայքում՝ լկտի սուտ է ու իրականության հետ ոչ մի աղերս չունի
2017-10-12 03:55:00
Տարօրինակ դիմագծով Զիբիլ կայքի տնօրեն Սևակ Մելիքյան
Հայաստանում «խոսքի ազատություն» կոչվածը օրեցօր ենթարկվում է լավ պլանավորված ու հմտորեն կառավարվող այլասերման, ինչի վառ ապացույց են հանդիսանում պարբերաբար այս կամ այն լրատվամիջոցների կողմից տարածվող այնպիսի կեղծ լուրեր, որոնք կեղտոտ պատվեր, լկտի սուտ կարող են համարել:Մասնավորապես՝ մի վաճառված Զիբիլ կայք, վերջին շրջանում կեղծ տեղեկատվություն է տարածում ՀՔԾ պետ Վահրամ Շահինյանի, ՊՆ բարձրաստիճան պաշտոնյաների, մի փաստաբանի և իմ ընտանիքի մասին: 
Տվյալ Mamul.am զիբիլ կայքը, որի պատասխանատուն Սևակ Մելիքյանն է, իր կայքը լցնում է զրպարտիչ ու անբարո նյութերով՝ ընթերցող բերելու համար:
 
Իր կայքում վերջինս պաշտոնապես գրել է Զիբիլ կայքի գրանցման կանոնադրությունը, որից երբեք նա չի օգտվում: 
Զիբիլ կայքում, օրերս, հերթական 2 զրպարտիչ նյութ է գրվել ընտանիքիս մասին, իբրև մեզ ձերբակալել են և ձերբակալելու առիթ է հանդիսացել ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատան կողմից Հետաքննությունների Ֆեդերալ Բյուրո ուղարկված տեղեկանքը, որտեղ ի թիվս այլոց ՝ նշված է եղել իմ ընտանիքը:
ՀՀ Ոստիկանությունը՝ մասնավորապես այս ամենը համակարգող գլխավոր մենթը` իրենց համար մի փոր լափի համար ծառայող, տեսքով ու հոգով քրչոտ «լրատվական կայքերի» լրբերը, ինչպես նաև 40 հազար դրամ աշխատավարձից դժգոհ, բայց Լոս Անջելեսից զինվորների համար հատկացված գումարից սնվող, Արմեն Աշոտյանի հետ խաշ ուտող, Ֆեյսբուքյան հայտնի ֆեյքերի մասնագետը, ինչպես նաև ՀՀ Փաստաբանական Պալատի տիկին փաստաբան կոչեցյալը անցել են բոլոր գրված ու չգրված մարդկային օրենքները:
Փաստորեն պալատի անդամ փաստաբանը Deal or no Deal է կապել մենթերի հետ, որպեսզի ճաղերից ոստիկանապետն ու խորհրդական Նարեկ Մալյանն ազատեն վերջինիս վստահորդին, ով աղմկահարույց գործի շրջանակում կալանավորված է, և ըստ հրապարակված նյութերի հասկանում ես , որ կալանավորվածը անմեղ մարդկանց ձեռքերից բնակարաններ է խլել ու ամեն օր էլ բերդից կարծես հանգստյան տանն է իր, կին փաստաբանի միջոցով «դիսերտացիաներ» է գրում ՀՔԾ պետի, ՊՆ պաշտոնյաների դեմ: Հիշյալ կառույցների պատասխանատուները գիտեն, թե ով է այդ ամենը գրում, ովքեր են այդ ամենը տարածում սոց. խմբերում և ովքեր են պատվիրատուները:
Վստահաբար ասում եմ, այն ինչը որ պատվերով գրվում է Զիբիլ կայքում՝ լկտի սուտ է ու իրականության հետ ոչ մի աղերս չունի:
Իրականում գլխավոր հարցը, որ այս ամենի հետ կապված ծագում է,այն է,թե ում է ձեռնտու նմանատիպ ստահոդ լուրերի տարածումը,կամ ինչին են ձգտում հասնել նրանք,ովքեր, գիշերը ցերեկ դարձրած, ամեն կերպ փորձում են վարկաբեկել ընտանիքս…
Անկասկած, նմանատիպ ապատեղեկատվության տարածումը շարունակությունն է այն տեռորի, որն արդեն գրեթե մեկ տարի է,ինչ տեղի է ունենում ընտանիքիս դեմ, ու որը որևիցե ռացիոնալ վերլուծության չի ենթարկվում:
Սրանք, մարդկանց լկտիաբար թիրախավորել են ու չես էլ հասկանում՝ ինչին են փորձում հասնել նմանատիպ կեղտոտ մեթոդներ գործի դնելով…
Եվս մեկ անգամ պաշտոնապես հերքում եմ Զիբիլ կայքով տարածված ու ևս մի քանի կայքերում տեղ գտած սույն խաբեությունն ու հույս հայտնում,որ մեղավորներն ու նրանց հետևում կանգնածները կենթարկվեն պատասխանատվության:
Իսկ ես, այսուհետ չեմ օգտվելու չարությանն ու ստորությանն արհամարելու սկզբունքը, այլ՝ խոտորնակը խոտորնակին.....
Վաղվանից անցելու եմ գործի...Կսկսեմ հենց այս ամենը համակարգողից:
Այս նյութը դիտել են - 39390 անգամ