Ստրասբուրգում այսօր մեկնարկում է ԵԽԽՎ ձմեռային նստաշրջանը
2016-01-25 10:07:00

Այսօր Ստրասբուրգոմ բացվում է Եվրախորհրդի Խորհրդարանական վեհաժողովի հերթական նստաշրջանը։

Պատգամավորները կքննարկեն նաև Եվրոպայում միգրացիոն ճգնաժամի խնդիրները, Եվրոպայի խորհրդի անդամ երկրներում մարդու իրավունքների պաշտպանության ու դերի ամրապնդման հարցեր։

Հունվարի 26-ին կքննարկվեն հակահայկական 2 զեկույցներ։ «Բռնության էսկալացիան ԼՂ-ում և Ադրբեջանի այլ օկուպացված տարածքներում» զեկույցը պատրաստվել է պատգամավոր Ռոբերտ Ուոլթերի (Մեծ Բրիտանիա) կողմից, պատգամավոր Միլիցա Մարկովիչի (Բոսնիա և Հերցեգովինա) կողմից պատրաստվել է մյուս՝ «Ադրբեջանի սահմանամերձ շրջանների բնակիչներին միտումնավոր ջրից զրկելը» զեկույցը։

ԵԽԽՎ նստաշրջանում կկայանան ՄԻԵԴ ընտրություններ։

Նստաշրջանը կավարտվի հունվարի 29-ին։

Այս նյութը դիտել են - 1538 անգամ