Ավետիսյանների սպանության գործով փաստաբանները ՍԴ-ից փաստեր են թաքցրել. Ալվինա Գյուլումյան «Ժամանակ»
2017-10-06 00:09:00

«Ժամանակ» թերթը գրում է. Ավետիսյանների սպանության գործով փաստաբանները չարաշահել են Սահմա­նադրական դատարան դիմելու իրավունքը:

Նրանք ՍԴ-ից փաստեր են թաքցրել: Այս մասին «ժամանակ»-ի հետ զրույցում հայտնեց ՍԴ դատավոր Ալվինա Գյուլումյանը՝ անդրադառնալով Ավետիսյանների գործով տուժողի իրավահաջորդների ներկայա­ցուցիչների՝ ՍԴ ներկայացված բողոքին, որը հոկտեմբերի 2-ին մերժվել է:

Պարզվել է, որ մինչև ՍԴ դիմում ներկայացնելը, արդեն իսկ ընդհանուր դատավճռի բողոքարկման մասով տուժողները քաղհայցի մասով դատավճիռը բողոքարկելեն Վերաքննիչ և Վճռաբեկ դատարան:

«Գուցե դիտավորությամբ կամ օրենսդ­րության չիմացության արդյունքում այդ փաստը թաքցվել է ՍԴ-ից: Այս պարագայում ՍԴ-ին այլ բան չէր մնում, քան գործը կարճելւ»,- մեզ ասաց Գյուլումյանը: Առավել մանրամասն կարդացեք թերթի այսօրվա համարում: 

Այս նյութը դիտել են - 8419 անգամ