Հայաստանի արտգործնախարարը հանդիպեց Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղարին
2017-10-04 11:22:00

Հոկտեմբերի 4-ին աշխատանքային այցելությամբ Ստրասբուրգում գտնվող արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը հանդիպեց Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղար Թորբյորն Յագլանդին։

Հանդիպմանը մտքեր փոխանակվեցին Եվրոպայի խորհրդում Հայաստանի ներգրավվածության, ՀՀ - ԵԽ գործողությունների 2015-2018թթ. ծրագրի իրականացման շուրջ։

Զրուցակիցներն անդրադարձան Հայաստանում իրականացվող բարեփոխումներին։ Այս համատեքստում նախարար Նալբանդյանը շնորհակալություն հայտնեց Հայաստանին ԵԽ կողմից ցուցաբերվող շարունակական խորհրդատվական աջակցության համար։

Հայաստանի արտգործնախարարն ու Եվրախորհրդի գլխավոր քարտուղարը մտքեր փոխանակեցին մի շարք հրատապ միջազգային խնդիրների շուրջ։ 

Այս նյութը դիտել են - 8507 անգամ