Անցկացվել է «Զինծառայողների ապահովագրության հիմնադրամի» հոգաբարձուների խորհրդի հերթական նիստը
2017-10-03 22:35:00

Նիստի ընթացքում հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահ, ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը կարևորել է հիմնադրամի աշխատանքների թափանցիկության ապահովումը լրացուցիչ միջոցների ներգրավման և հիմանդրամի գործունեության նկատմամբ հանրային վստահությունն առավել ամրապնդելու տեսանկյունից:

Հիմնադրամի գործադիր տնօրեն Վարուժան Ավետիքյանը ներկայացրել է վերջին երեք ամիսների ընթացքում հավաքագրված գումարների, կատարված հատուցումների և նվիրատվությունների մասին տեղեկատվությունը, ընթացիկ աշխատանքները:

Նիստի ընթացքում քննարկվել են են հոգաբարձուների խորհրդի անդամների կողմից ներկայացված մի շարք առաջարկներ, որոնք ներառվել են հաջորդ նիստի օրակարգում:

Այս նյութը դիտել են - 7510 անգամ