«Ժամանակ». Ծառուկյանը սաստիկ զայրացել է
2017-10-03 00:26:00

«Ժամանակ»-ի տեղեկություններով՝ ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը սաստիկ զայրացել է «Ծառուկյան» դաշինքի այն պատգամավորների վրա, ովքեր մարզերից ընտրված լինելով՝ դիմումներ են գրել ԱԺ աշխատակազմ, որպեսզի Երևանում բնակարան վարձակալելու փոխհատուցում ստանան։

«Այս պատգամավորները դոլարային միլիոնատեր են, բայց իրենց պահում են որպես մուրացկաններ՝ փորձելով պետությունից հավելյալ 100 հազար դրամ պոկել։ Առաջիկայում նրանք հետ կվերցնեն իրենց դիմումները և կհայտարարեն, որ այս գումարի կարիքը չունեն», -հավելել է թերթը։

Այս նյութը դիտել են - 8270 անգամ